ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ԻՐ ԹՄՐԱՆՅՈՒԹՈՎ ԼԻ ՃԱՄՊՐՈՒԿԸ
Մեզանից յուրաքանչյուրը բազմիցս լսել է դիվանագետի գայթակղիչ անձեռնամխելիությունների մասին: Պարզվում է,որ վերջիններս բառիս բուն իմաստով կարող են գայթակղիչ լինել կամային թույլ հատկանիշներ ունեցող և իրենց աշխատանքին ոչ լոյալ (հավատարիմ) դիվանագետների համար: Այստեղ տեղին կլինի հիշատակել Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայով ամրագրված այն հոդվածը (36.2), որով ասվում է` դիվանագետի ուղեբեռը ենթակա չէ ստուգման, եթե այն չի հարուցում լուրջ կասկածներ:Հենց այս հոդվածի հայտնի խախտողներից է եղել Մորիսիո Ռոսալը` Գվատեմալայի արտաքին և լիազոր դեսպանը Բելգիայում ու Նիդեռլանդներում: 1961-ի հոկտեմբերին նա ձերբակալվում է Նյու-Յորքի ոստիկանության կողմից: Խուզարկության արդյունքում նրա մոտից հայտնաբերում են 116 ֆունտ քաշով հերոին տեսակի թմրանյութ` շուրջ 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Արդեն հաջորդ օրը քաղաքի ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ բարձրաստիճան դիվանագետը երկար ժամանակ է, ինչ զբաղվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, իսկ նրա հաճախակի այցելությունները Միացյալ Նահանգներ ուղղված են ոչ թե նրա դիվանագիտական առաքելությանը` այլ «բիզնեսի» զարգացմանը: ![]() Այս աղմկահարույց ձերբակալությունը պատմության մեջ հայտնի է «Ռոսալի գործը» անվանումով: Պետք է ընդամենը հիշել կարևորագույնը, որ դեսպանը ներկայացնում է իր պետությունը և նախագահին հյուրընկալ երկրում, իսկ նրա կողմից թույլ տված յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել երկու երկրների հարաբերություններում: Գարիկ Խումարյան
| |
| ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
| 2543 reads | 23.05.2013
| |

Մեզանից յուրաքանչյուրը բազմիցս լսել է դիվանագետի գայթակղիչ անձեռնամխելիությունների մասին: Պարզվում է,որ վերջիններս բառիս բուն իմաստով կարող են գայթակղիչ լինել կամային թույլ հատկանիշներ ունեցող և իրենց աշխատանքին ոչ լոյալ (հավատարիմ) դիվանագետների համար: Այստեղ տեղին կլինի հիշատակել Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայով ամրագրված այն հոդվածը (36.2), որով ասվում է` դիվանագետի ուղեբեռը ենթակա չէ ստուգման, եթե այն չի հարուցում լուրջ կասկածներ:


