ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր ![]() 1891թ. Ֆինանսների նախարարի պաշտոնում տեսնում ենք Հակոբ Գազազյան փաշային: 1891թ. Սուլթանն իր սիրելի գանձապետին է նվիրում մի նժույգ: Հաջորդ օրն իսկ, սեպտեմբերի 7-ին ձիու արկածից մահանում է Հակոբ Գազազյանը : Սուլթանը ողբում է, որ իր ամենահավատարիմ մարդկանցից մեկի մահվան պատճառ էր դարձել: Հակոբ Գազազյաին փոխարինում է «Զիրաաթ» բանկ՚ի գլխավոր նախագահ Միքայել Փորթուգալ փաշան՝ որպես Սուլթանի Անձնական գանձարանի նախարար: Շաբանյան Գրիգոր (1835-1908). 1856թ. Պոլիս գալով ծննդավայր Էրզրումից, պետական ծառայության է մտնում որպես բանկի ՙգլխավոր ղեկավար՚ (buyuk emin): 1863թ. ընտրվում է Էրզրումի նահանգային ժողովի անդամ: Նշանակվում է Էրզրումի կենտրոնի Ընդհանուր դատախազության օգնական: Մերժել է բազմաթիվ կարևոր պաշտոններ: 1881թ. գործուղվել է Անատոլիայի տարբեր շրջաններ, քանի որ իրեն էր հանձնարարված գավառական կառավարիչների նշանակման գործը: 1885թ. տնօրինում է Ընդհանուր Պարտուց (հարկային) վարչության Էրզրումի մասնաճյուղը: 1886թ. ներկայացվել է միւշիրի (մարշալի) աստիճանի: Մասնակցել է 1893թ. պատերազմին: Բոլոր պաշտոններում լավագույնս է արդարացրել իրեն և ստացել օսմանյան բազմաթիվ և պարսկական Şir-Hurşid, պապական St.Georges պատվանշանները, 1905թ. Պետպարտքի վարչության Տրապիզոնի ղեկավար Գրիգոր Շաբանյանին արծաթե ու ոսկե Liyakat Madalyası (1905), Առաջին աստիճանի Uly է շնորհվել (1902): ![]() Միքայել Փորթուգալ փաշան, որ Սուլթանի Անձնական գանձարանի նախարար էր, 1893թ. ստանում է վեզիրի աստիճան: Թողել է ուսումնասիրություն Եղիշեի մասին, որն իրենից ներկայացնում է լեզվաբանի, պատմաբանի, բանասերի, կրոնագետի, քաղաքագետի մեծ աշխատություն: Այն հրատարակվել է Վենետիկի Մխիթարյանների կողմից (1905): Այս հազվագյուտ անձի մահը համազգային վիշտ եղավ: 1895թ. Միքայել Փորթուգալ փաշան մահանալով, նրա փոխարեն Սաքըզյան Հովհաննես փաշան է դառնում Սուլթանի Անձնական գանձարանի նախարար: Սաքըզ(լը)յան Հովհաննես փաշա (1836-1912). Վեզիր: Կայսերական Անձնական գանձերի նախարար Փորթուգալ փաշայի մահվանից հետո, 1895թ. փոխարինել է նրան, եղել Արտգործնախարարության պաշտոնյա: Ճանաչված է եղել որպես ՙթուրքերեն լեզվի կենդանի բառարան՚: Տնտեսության բնագավառի ՙՄյուլքիյե՚ -ում նրա կարդացած դասախոսությունները հրատարակվել են: 1878թ. Հովհաննես Սաքըզը Առևտրի նախարար է նշանակվում, թողնելով Հանրային գործերի նախարարի պաշտոնը, ապա 2-րդ անգամ ընտրվել Առևտրական դատարանի անդամ: Հովհաննես Սաքըզյանը Պետական Հաշվակալական պալատի հիմնադրման ու ղեկավարման համար 1879թ. ներկայացվում է հաստատման: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
3121 reads | 14.03.2014
| |