ՀԱՅՑՎՈՐՆԵՐԻ ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻՆ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր ![]() Գլխավոր փաստաբանը Միացյալ Նահանգների անունից ներկայացրել էր քաղաքական միտումներով և թերի մի միջնորդագիր, որն ամբողջովին խեղաթյուրում էր ապահովագրական գործն ու անհիմն հարցեր բարձրացնում Կալիֆորնիայի օրենքի օրինականության վերաբերյալ: Իգոր Տիմոֆեևը հայցվորների անունից ներկայացրած միջնորդագրում պնդում է, որ Կալիֆորնիայի օրենսդրական ակտը (Բաժին 354.4) չի խախտում որևէ դաշնային սահմանված քաղաքականություն և այդ պատճառով չպետք է կարճվի: Նա պնդում է, որ Կալիֆորնիայի նահանգն իրավասու է կարգավորելու ապահովագրական ընկերությունների պարտավորությունները, որոնք գտնվում են նահանգի իրավազորության և իրավասության ավանդական ոլորտում: Հայցվորների փաստաբանը մեղադրում է Միացյալ Նահանգների կառավարությանը առաջ մղելու համար «դաշնային գործերի կարճման աննախադեպ մի տեսություն: Բոլոր պահանջները, որոնք ծագում են միջազգային միջադեպերից, բացառապես դաշնային իրավասության շրջանակում են, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ պահանջները կապված են մասնավոր անձանց ու մասնավոր պայմանագրերի հետ, և դաշնային կառավարությունը միջոցներ չի ձեռնարկել դրանց լուծման համար»: Տիմոֆեևը Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը որակում է որպես «հեղափոխական» և «նահանգների՝ որպես առանձին ինքնավարության հանդեպ հարգանքին հակասող»: Այնուհետև նա շարադրում է իր հակափաստարկները վեց կետից բաղկացած ամփոփագրում. 1. «Արդարացնելու համար 9-րդ շրջանային դատարանի արտառոց որոշումը, Կառավարությունը դրսևորում է արտաքին գործերի դաշտի խափանման տեսության աննախադեպ լայնախոհություն»: Տիմոֆեևը պնդում է. «Հայցվորների պահանջները մասնավոր [գերմանական ապահովագրական] ընկերության դեմ են և ոչ թե օտար ինքնիշխանության: Այս պահանջներն հիմնական մաս չեն կազմում Միացյալ Նահանգների և օտար պետության միջև «արտաքին քաղաքականության լուրջ բանավեճի»: Կալիֆորնիայի նահանգը լինելով «ամերիկահայերի ճնշող մեծամասնության բնակավայրը» ունի «օրինական հետաքրքրություն իր տուժած բնակիչների փոխհատուցումը ապահովելու համար, անկախ այն բանից, թե այդ վնասը պատճառվել է երկրի ներսում կամ արտերկրում»: 2. «Վերաքննիչ դատարանը հիմնական սխալ է թույլ տվել. այն անօրինական է համարում նահանգի հիմնավորված հետաքրքրությունն ապահովագրության կարգավորման գործում՝ վաղեմության ժամկետ հաստատելով նահանգի իրավական պահանջների և իր տուժած բնակիչների փոխհատուցման ապահովման համար միայն այն պատճառով, որ այդ իրադարձությունները ծագել են արտերկրում: Սա չէ օրենքի պահանջը»: 3. Հակադրվելով Կառավարության պնդմանը, թե 354.4-րդ բաժինը հիմնված է «արտաքին քաղաքականության կոնկրետ հարցի վերաբերյալ հատուկ քաղաքական տեսակետի վրա ... որը դատապարտում է Օսմանյան կայսրության գործողությունները», Տիմոֆեևը դատարանին հիշեցնում է, որ նախագահ Օբաման անձամբ է ընդունել, որ օսմանյան զանգվածային ջարդերը եղել են «20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը»: Բացի այդ, Նախագահը ջատագովել է այն նահանգներին, որոնք ոգեկոչել են հայերի «ջարդերը Օսմանյան կայսրության վերջին օրերին»: Տիմոֆեևը նաև պնդում է, որ «Նախագահի կրկնակի գովասանքը նահանգների ոգեկոչման ջանքերի մասին, հիմնովին հակասում է Կառավարության պահանջին, թե արտաքին գործերի հայեցակարգը ինքնաբերաբար մերժում է այս հարցի վերաբերյալ «տեսակետ» արտահայտող նահանգի ցանկացած գործողություն»: 4. «Կառավարությունը փորձում է ամրապնդել իր կարճման փաստարկը, հիշատակելով Միացյալ Նահանգների ջանքերը բանակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի պահանջների լուծման համար.... Կառավարությունն ընդունում է, որ 354.4-րդ բաժինը «չի հակասում» այդ դիվանագիտական ջանքերից որևէ մեկին: Իրոք, Կառավարությունը գիտակցում է, որ «Միացյալ Նահանգները չի .... փորձել բանակցել լուծելու համար հայերի պահանջները, ովքեր այդ ժամանակաշրջանում տուժել են Օսմանյան կայսրությունում»: Փաստորեն, պատճառներից մեկը, թե ինչու Միացյալ Նահանգների Սենատը հրաժարվում է վավերացնել Ամերիկյան Լոզանի դաշնագիրը՝ «պայմանագրի դրույթների բացակայությունն էր Օսմանյան կայսրությունից հայ փախստականների և արտաքսյալների համար»: 5. Կառավարությունը կարծես թե անհանգստացած է, որ 354.4-րդ բաժինը ««ցեղասպանության» քաղաքական պիտակ է փակցնում» Թուրքիային, որը «կարող է առաջ բերել Թուրքիայի զայրույթը: Սակայն վախը «օտար պետություններին վշտացնելուց.... նույնիսկ երբ Դաշնային կառավարությունը հուսահատորեն ցանկանում է խուսափել օտար պետություններին վշտացնելուց, իրավական պատճառ չի հանդիսանում խափանելու համար ավանդական նահանգային գործունեությունը.... Կառավարությունը չի կարողանում բացատրել, թե ինչու 354.4-րդ բաժնով կիրառվող «Հայոց ցեղասպանություն» եզրույթը վնասակար ազդեցություն կունենա արտաքին գործերի վրա, սակայն նույնը չի կարելի ասել շուրջ քառասուն նահանգների կողմից ընդունված օրենքների և բանաձևերի դեպքում, որոնք հստակորեն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Կառավարությունը չի բացատրում նաև, թե ինչու «դատական պաշտպանության իրավունքներ ստեղծելու» օրենսդրական ակտն ավելի վիրավորական է Թուրքիայի համար, քան նահանգային օրենքները՝ Հայոց ցեղասպանությունն ընդգրկելով որպես դպրոցական պարտադիր ուսումնական ծրագրերի մաս»: 6. «9-րդ շրջանային դատարանի արտառոց որոշումը շփոթություն է առաջ բերում ավելի ցածր ատյանների դատարաններում»: Տիմոֆեևն արդարացիորեն իր միջնորդագիրը եզրափակում է կոչ անելով Գերագույն դատարանին «վերանայել և ուղղել 9-րդ շրջանային դատարանի որոշումը` նախքան ավելի մեծ չարիք պատճառելը»: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ | |
1830 reads | 30.05.2013
| |