ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆ
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական Աթոռներից է: Հիմնադրվել է 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցին է: 1998 թվականից Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքն է Մեսրոպ արք. Մութաֆյանը: Ներկայումս Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդն է Բարձրաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Պատրիարքությունը Թուրքիայի հայ համայնքի հոգևոր ներկայացուցիչն է: Պոլսո Հայոց Պատրիարքն ընտրվում է համայնքի ներկայացուցիչների Պատգամավորական ժողովում: Այսօր Թուրքիայում ազգային իշխանություն հանդիսացող Պոլսո Հայոց Պատրիարքությունը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ինչի հետևանքով չի կարող ունենալ գույքի, սեփականության, նյութական միջոցների տնօրինման իրավունք: 1700թ. Պոլսի Հայոց Պատրիարքությունն ունեցել է 20 վիճակ-թեմ: Այժմ Պատրիարքությունն ունի 6 վիճակ-թեմ` Հին քաղաք, Արևմտյան Բոսֆոր, Արևելյան Բոսֆոր, Իշխանաց կղզիներ,Գավառ, Կրետե: Այսօր Պոլսո Հայոց Պատրիարքության իրավասության ներքո գործում է 43 եկեղեցի, որոնցից 42-ը`Թուրքիայում, 1-ը` Կրետե կղզում: Պոլսում կա ընդհանուր առմամբ 37 եկեղեցի: Թուրքիայի 14 հայ համայնքներում եկեղեցիներ այլևս չկան: Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կայքէջն է` http://www.lraper.org: ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | |
| ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ | |
| 3511 reads | 04.07.2013
| |

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական Աթոռներից է: Հիմնադրվել է 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցին է: 1998 թվականից Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքն է Մեսրոպ արք. Մութաֆյանը: Ներկայումս Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդն է Բարձրաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: 

