ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը գտնվում է Լիբանանում` ![]() ![]() Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր վայրեր է տեղափոխվել և քաղաքական իշխանությունը, և Հայ Եկեղեցու կենտրոնը: 1293թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը հաստատվել է Կիլիկիայի թագավորության մայրաքաղաք Սիսում: 1441թ. մայիսի 25-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում: Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մոտ 7 դար շարունակել է մնալ Սիսում: Կիլիկիայի հայաթափության հետևանքով 1921թ. դեկտեմբերից Սիսը դադարել է Կիլիկիո Կաթողիկոսության աթոռանիստը լինելուց: Սիրիայում և Լիբանանում դեգերելուց հետո 1930թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հաստատվել է Անթիլիասում (Լիբանան): Ներկայումս գործում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լիբանանի, Բերիո, Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան նահանգների, Կանադայի, Կիպրոսի, Թեհրանի, Իրանա-Հնդկաստանի, Ատրպատականի, Հունաստանի, Քուվեյթի և Արաբական (Պարսից) ծոցի երկրների թեմերը և Վենեսուելայի հոգևոր հովվությունը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կայքէջն է` www.armenianorthodoxchurch.org: ՀՀ Սփյուռքի նախարարություն | |
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ | |
6093 reads | 17.07.2013
| |