ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ
![]() Գործում են Հայ Կաթողիկե առաջնորդությունները` Լիբանանի պատրիարքական թեմ (առաջնորդանիստը` Զմմառի վանք, առաջնորդը` 1999թ.-ից Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի Կաթողիկոս Պատրիարք), Բերիո թեմ (առաջնորդանիստը` Հալեպի Տիրամայր օգնությանց եկեղեցի), Բարձր Ջեզիրեի թեմ (Կամըշլի, Սիրիա), Դամասկոսի պատրիարքական էկզարխություն (Սիրիա), Պոլսի թեմ (Թուրքիա), Ալեքսանդրիայի թեմ (Կահիրե, Եգիպտոս), Սպահանի թեմ (Թեհրան, Իրան), Բաղդադի թեմ (Իրաք), Երուսաղեմի պատրիարքական փոխանորդություն (Իսրայել), Ֆրանսիայի թեմ (առաջնորդարանը` Փարիզ), Հունաստանի վիճակ (առաջնորդարանը` Աթենք), Հյուսիսային Ամերիկայի թեմ (առաջնորդարանը` Նյու Յորք, ԱՄՆ), Հարավային Ամերիկայի թեմ (առաջնորդարանը` Բուենոս Այրես, Արգենտինա): Իտալիայում է գտնվում Վենետիկի Մխիթարյան Միաբանությունը (մայրավանքը` Սուրբ Ղազար կղզում): Հայ կաթոլիկ համայնքներ կան Լեհաստանում, Ավստրալիայում, Հունգարիայում: 1991թ. Հռոմի Պապի վճռով կազմավորվել է Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմը (առաջնորդարանը` Գյումրիում): Թեմն ընդգրկում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հայ կաթողիկե համայնքները: Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարքության կայքէջն է` www.armeniancatholic.org: ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | |
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ | |
2621 reads | 04.08.2013
| |