ԵՎ ՆՈՐԻՑ ՎԵՐՍԱԼ
![]() Նախքան շնորհանդեսը, Ալեքսանդր Սոսնովսկին և հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանն այցելեցին Վալենսիայի շրջանային խորհրդարան, որտեղ նրանց ընդունեց պատգամավոր, ԿՈՆՏԻԳՈ կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուարը։ Վերջինիս գլխավորությամբ, հյուրերը շրջայց կատարեցին խորհրդարանում, այցելեցին նիստերի դահլիճ և ծանոթացան հաստատության հիմնադրման պատմությանը։ Խորհրդարանի հանդիպումից հետո, Միսլատայի Սոցիալական ծառայության կենտրոնում տեղի ունեցավ "Եվ նորից Վերսալ" գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի խորհրդականներ Ալֆրեդո Կատալան և Պակո Լոպեսը, մի շարք միությունների ներկայացուցիչներ, հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, իսպանացիներ... ![]() Հայկական միության նախագահը իսպաներեն և հայերեն ներկայացրեց Վերսալի հաշտության պայմանագրի պատմությունը, պատճառներն ու հետևանքները։ Նա իր խոսքում նշեց, որ վերոնշյալ խաղաղության պայմանագիրը "խաղաղության փոխարեն նոր համաշխարհային պատերազմ և ֆաշիզմ ծնեց Եվրոպայում, որտեղ ամեն գնով ցանկանում էին ամենանվաստացուցիչ պայմաններով ծնկի բերել և ոչնչացնել հին աշխարհի շարժիչ ուժին"։ ![]() Շնորհանդեսը երաժշտական համարներով համեմեց սաքսոֆոնահար Փարեսա Ասատրյանը։ Արարատ Հայկական միություն, Վալենսիա, Իսպանիա | |
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ | |
1058 reads | 25.06.2019
| |