ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ. ՊԱՏՄԱԿԱՆ- ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ
![]() Տասը գլուխներից կազմված պատմա-փաստագրական հոդվածների ժողովածուն ներառում է թե կազմողի եւ թե հայ ու պարսիկ այլ փորձագետերի հոդվածները: Գրքի հեղինակ Իսակ Յունանեսյանի խոսքով. “Ժողովածուի հոդվածների ցայտուն եւ ակնառու թեմաներն են՝ Հայաստանի պատմությունը, Արցախի Հանրապետության պատմությունը, Նախիջեւանի տարածաշրջանի պատմությունը, Ադրբեջանի կազմավորման պրոցեսը, հայ-ադրբեջանական հակամարտությունների, արցախյան պատերազմի, Խոջալուի եւ հարանման դեպքերի արմատների վերլուծումը, Թուրքիայի ստանձնած դերակատարությունն այդ խնդիրներում եւ Ադրբեջանի ղեկավարների հակահայ քաղաքականությունը: Արծարծված մյուս կարեւորագույն նյութերն են Արցախը Հայաստանին պատկանելու մասին խոսող իրանական, եւ օսմանական աղբյուրների քննարկումները: Գրքի ավարտական գլուխներում հեղինակը քննարկում է այդ հիմնահարցի մաս կազմող եւ չլուծված հակամարտություններն ինչ՝ Ադրբեջանն շարունակում է իրականացնել տարածաշրջանում ԶԼՄ-ների պայքարի միջոցով, որը բովանդակում է՝ պատմության հորինում եւ արհեստական շինծու ինքնության ստեղծում: ![]() Հեղինակը լիահույս է, որ սույն աշխատությամբ հնարավոր կլինի պարսկալեզու ընթերցողին լուսաբանել Կովկասի տարածաշրջանի պատմությանը վերաբերող որոշ ճշմարտություններ եւ գրքի հրատարակումով մի քայլ կատարել ընդդեմ Իրանի ու Հայաստանի պես պատմական հնամյա ժողովուրդների պատմության խեղաթյուրման: Գրքում հոդվածներ են հրապարակվել՝ դոկտ. Կարեն Խանլարյանից, Շահեն Հովսեփյանից, Ռուբեն Գալիճյանից, Անուշիկ Մելիքյանից, Հայկ Դեմոյանից, Ռոբերտ Մարգարյանից, եւ հոդվածներ գրքի կազմող Իսակ Յունանեսյանից: Ներառվել են նաեւ Թեհրանի «Փեյման» (Պայման) հայագիտական պարսկերեն եռամսյա հանդեսում տպագրված հոդվածներ՝ դոկտ. Էնայաթոլլահ-ե Ռեզայից, Քավեհ-ե Բայաթից, եւ Թաթուլ Հակոբյանից: | |
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ | |
1796 reads | 29.04.2017
| |