ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
![]() Նախապատմությունը Չինաստանի Հայկական համայնքն առցանց գիտաժողովների կազմակերպման մեծ փորձ ունի։ Նորագույն տեխնոլոգիաների ներգրավմամբ այն արդեն կազմակերպել է Չինաստանում գործող հայ հետազոտողների և ուսանողների երեք գիտաժողով։ Այս գիտաժողովների շնորհիվ միավորվեցին Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներն ու հետազոտողները: Գիտաժողովի արդյունքում կապ ստեղծվեց հայ ուսանողների ու գիտնականների միջև, կազմավորվեց հայ հետազոտողների թիմը, որը Չինաստանում և այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին, ներկայացնում է հայկական գիտական միտքը: Գիտաժողովին ներկայացված հետաքրքիր աշխատանքները տպագրվեցին: Գիտաժողովը մեծ հետաքրքրություն առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից։ Գիտաժողովին ներկայացված հետաքրքիր աշխատանքները տպագրվեցին: Քանի որ այս ամենամյա գիտաժողովին մասնակցելու ցանկություն հայտնեցին աշխարհի տարբեր երկրներում գործող հայ հետազոտողները, Չինաստանի Հայկական համայնքի գիտական խորհուրդը որոշեց կազմակերպել Սփյուռքի երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը, որը հնարավորություն կտա ընդլայնելու գիտաժողովի աշխարհագրությունը։ Կազմակերպիչներ
Գիտաժողովի ծրագրին և թեմաներին առավել մանրամասն ծանոթանալու համար անհաժեշտ է ներբեռնել PDF ֆայլը: | |
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
4798 reads | 21.07.2017
| |