ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ
![]() Նոր ղեկավարի խնդիրը կլինի երկրի զինված ուժերի հրամանատարության առաջարկած «ճանապարհային քարտեզի» իրագործումը, որը միտված է երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելուն, այդ թվում՝ նոր Սահմանադրության մշակումն ու ժամանակավոր կառավարության ձևավորումը։ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը «Մուսուլման եղբայրներ» շարժմանը համագործակցության առաջարկ է արել՝ մասնակցել երկրի ապագայի կերտմանը: Իսկ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին տնային կալանքի տակ է։ Նա կոչ է արել եգիպտացիներին չտրվել սադրանքների ու տեղի ունեցածն անվանել է ռազմական հեղաշրջում։ Կալանքից հետո Մուհամեդ Մուրսիի աջակիցների ու հակառակորդների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 32 մարդ։ Եգիպտական ներքաղաքական ճգնաժամին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով երկրի զինված ուժերին կոչ է արել հնարավորինս շուտ իշխանությունը փոխանցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքացիական կառավարությանը։ Եվրոպական Միությունը իր հերթին Եգիպտոսում ստեղծված լարված իրավիճակի բոլոր կողմերին կոչ է արել դրսևորել առավելագույն զսպվածություն: «Ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ժողովրդավարական գործընթացին, այդ թվում նաև անցկացնել ազատ և ազնիվ նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ընդունել Սահմանադրություն՝ ժողովրդավարությանն անցումը վերականգնելու և ավարտելու նպատակով»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը։ | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1451 reads | 04.07.2013
| |