ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
![]() Պատմական գիտությունների թեկնածու, չինագետ, ԵՐԵՎԱՆ ![]() Արդեն 2 տարի շարունակ Ռուսաստանը և Չինաստանը օգտագործում են իրենց «վետո»-ի իրավունքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ դեմ արտահայտվելով Արևմուտքի՝ Սիրիայի դեմ սանկցիաներ կիրառելու առաջադրված ռեզոլուցիային: Ռուսաստանի դեպքում հետաքրքրություններն ու շահերը Սիրիայում ակնհայտ են: Ռուսաստանի իշխանությունները արժանացան բազմաթիվ քննադատությունների արևմտյան քաղաքական ուժերի և ԶԼՄ-ների կողմից իրենց վարած քաղաքականության համար: Չինաստանի դեպքում քննադատությունները ավելի քիչ են: Ի տարբերություն Ռուսաստանի՝ Չինաստանի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում մեծ չէ: Ինչպես աշխարհի բոլոր տարածաշրջաններում, այնպես էլ Մերձավոր Արևելքում Չինաստանը վարում է արագ զարգացման քաղաքականություն տնտեսական, էներգետիկ, անվտանգության ոլորտներում: ![]() Մի շարք քաղաքական գործիչների և վերլուծաբանների մոտ հարց է առաջանում. ինչո՞ւ է Չինաստանը 2 տարվա ընթացքում օգտագործում ՄԱԿ-ի ԱԽ-ում իր «վետո»-ի իրավունքը սիրիական հարցում: ![]() 1. Չինաստանը որոշ տնտեսական հետքրքրություններ ունի Սիրիայում: 2011-ին Չինաստանը Սիրիայի ամենամեծ առևտրային գործընկերն էր: 2. Չինաստանը դարերի ընթացքում հավատարիմ է մնում իր «պետությունների ներքին գործերին չմիջամտելու» քաղաքականությանը: 3. Նման քաղաքականությունը կարելի է կապել Չինաստանի դժվար անցյալի հետ, երբ 19-րդ դարի երկրորդ կեսին արևմտյան «իմպերիալիստական» ուժերը հաստատվել էին Չինաստանում ՝ փորձելով գաղութացնել այն: Չինացի ազգը սեփական մարմնի վրա է զգացել արևմտյան ուժերի ներխուժման վտանգն ու հետևանքները: 4. Սառը պատերազմի տարիների ԱՄՆ-ը մի շարք սանկցիաներ կիրառեց Սիցզյանում և Տիբեթում վարած Չինաստանի քաղաքականության դեմ: 5. Այսկերպ Չինաստանը դիմագրավում է ԱՄՆ հեգեմոն դերի զարգացմանը: Պատերազմը Սիրիայում կարող է հանգեցնել պատերազմական գործողությունների Իրանում և ԱՄՆ-ի համար հասանելի դարձնել նորանոր էներգետիկ պաշարների: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1999 reads | 04.09.2013
| |