Խոսելով լարված մթնոլորտի մասին, որի հետևանքները դեռևս շարունակվում
են՝ արտակարգ
և լիազոր դեսպան, www.diplomat.am նախագծի ղեկավար Արման Նավասարդյանն ասել է. «Ես դեռ մեկ տարի
առաջ էի պնդում, որ սիրիահայ համայնքին «բարդուղիմեոսյան գիշեր» է սպասվում, և պետք է
անմիջապես միջոցառումներ ձեռնակվեն նրանց երկրից դուրս բերելու համար: Իսկ հիմա այլևս ուշ է: Այսօր 30.000 մարդ Հալեպում պատանդ է՝ առանց հացի, ջրի,
կապի, իսկ նա, ով ուզում է դուրս գալ երկրից, փամփուշտ է ստանում»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարի առաջ սահմանեց «կարմիր գիծը» և հայտարարեց, որ եթե Ասադն անցնի այն, այսինքն՝ քիմիական զենք օգտագործի, ապա հակահարված կստանա: Այժմ Օբաման ստիպված հայտարարեց, որ ռազմական գործողություններն անխուսափելի են: Որոշ երկրներ այս կամ այն չափով պատրաստ են սատարել Օբամային, իսկ մյուսները ձեռնպահ են մնում: Օբամայի վարչակազմը գտնում է, որ «Ասադը պետք է պատժվի, քանի որ զոհ են գնացել բազմաթիվ խաղաղ բնակիչներ»: Հարվածը սպասվում էր հինգշաբթի երեկոյան, սակայն Օբաման որդեգրեց «պաուզայի դիվանագիտությունը»՝ պայմանավորելով այն 2 հանգամանքի հետ. 1.ՄԱԿ-ի հատուկ փորձագետների կատարած հետազոտության վերջնական արդյունքները, որոնք ըստ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ կլինեն երկու շաբաթ հետո: 2.Կոնգրեսի համաձայնությունը, որի քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին: Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանությունն արդեն տվել է: Օբամայի ռազմական գործողությունները պաշտպանում է Ֆրանսիայի նախագահ Օլանդը, իսկ Անգլիայի պրեմիեր-մինիստր Քէմերոնը, ի զարմանս շատերի, հրաժարվել է մասնակցելու սիրիական կամպանիային: Ռուսաստանը հայտարարել է, որ չի մտնի պատերազմի մեջ: Իրանը կողմնակից չէ ցամաքային պատերազմին, սակայն բացառված չէ, որ նա մտնի գործողությունների մեջ՝ հատկապես օգտագործելով «Հըզբոլլայի» գործոնը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա ճնշում է գործադրում Վաշինգտոնի վրա, որպեսզի վերջինս կետային հարվածներից հետո անցնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Հետագա գործողությունների ընթացքի վերաբերյալ կարծիքները բաժանվում են. ամերիկյան մեկնաբանների կարծիքով՝ ռմբակոծումներն անխուսափելի են: Կա նաև կարծիք, որ Օբաման կարող է անընդհատ հետաձգել իր «պատժիչ գործողությունները»: Արդյո՞ք ամերիկյան ծրագրերը կունենան հաջողություն, կամ ի՞նչ հետևանքների կբերեն: Մերձավոր Արևելքը նմանվում է վառոդի տակառի: Հարվածը Սիրիային կարող է դառնալ բիքֆորդյան քուղ: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1987 reads | 04.09.2013
| |