ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՋ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐՆ ԵՄ ՄԵՂԱՎՈՐ. ՄՈՍԿՎԱ
![]() Նախագահի մամլո խոսնակի և ԱԳ նախարարի հայտարարությունները առաջին հերթին ուղղված են ներքին՝ ռուսական լսարանին: Մի քանի ամիսների ընթացում պետական ԶԼՄ-ները, առաջին հերթին հեռուստատեսությունը, հայտարարում է այն մասին, որ այս բողոքի ցույցերը (իրենց լեզվով ասած՝ մասսայական անկարգությունները) նպատակ ունեն ծայրահեղականների միջոցով երկրում ներքին հեղաշրջում իրականացնել: Իսկ այդ ռադիկալների ետևում կանգնած են ԵՄ-ն, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն: Երեքշաբթի երեկոյան պետական հեռուստատեսությամբ ուժայինների կատարմամբ հակաահաբեկչական գործողությունների կադրեր էին ցուցադրվում: Այդ կադրերում բացառապես ցուցադրվում էր բռնություններ ոստիկանության նկատմամբ. հակառակ պատկերը բացակայում էր: Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը, որը ռուսական կողմնորոշում ունի, կարծիք է հայտնել, որ եթե Յանուկովիչը չճնշի <<խռովությունը>>, ապա ընդդիմությունը նրան պարզապես կոչնչացնի: Նա դեպքերի հնարավոր զարգացում է համարել Արևելքում զինված ընդդիմության կողմից իշխանության զավթումը, իսկ Կիևում այն դեռ կշարունակի մնալ Յանուկովիչի ձեռքում: Դրանից հետո կհետևեն երկարատև բանակցություններ, և Արևելքը կցանկանա առանձնանալ: Մարկովը նաև նախագահին կոչ է արել ուժ կիրառել: Ռուսական էլիտայում լայնորեն տարածված է այն կարծիքը, որ Ուկրաինան առհասարակ գոյություն ունի միայն ԽՄ փլուզման հետևանքով: Ռուսները ամենաշատը մտահոգված են Ղրիմի համար, քանի որ այնտեղ՝ Սևոստոպոլում է տեղակայված ՌԴ սևծովյան նավատորմը: Քաղաքացիական պատերազմի սկսման դեպքում հնարավոր տարբերակներից է այդ նավատորմի անուղղակի մասնակցությունը ռազմական գործողություներին: Խնդրի հանգուցալուծման իդեալական տարբերակ է համարվում ՌԴ-ԵՄ պայմանավորվածությունն առ այն, որ կապահովվի Ուկրաինայի գոյությունը ներկայիս սահմաններում և երկու կողմերը իրենց վրա կվերցնեն այդ պատասխանատվությունը, որը անել չի կարողանում ներկայիս վարչակարգը: Սակայն այս տարբերակը չափազանց լավն է՝ իրական լինելու համար: Առավել հավանական է, որ ԵՄ-ն և ՌԴ-ն միմիանց կմեղադրեն ամեն տեսակի հրահրումների մեջ և առիթը բաց չեն թողնի անվստահություն հայտնելու: ԱՂԲՅՈՒՐԸ՝ Frankfurter Allgemeine Zeitung | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1287 reads | 21.02.2014
| |