ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ
![]() Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ, ՉԻՆԱՍՏԱՆ ![]() Իսկ ի՞նչ արեց ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում, ի՞նչ խնդիրներ լուծեց, ի՞նչ արդյունքների հասավ 13 տարիների ընթացքում: Իրաք, Իրան, Իսրայել Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ու մասսայական ոչնչացման զենքի պատրվակով ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք ու հեռացրեց Սադամին: Կարծես ԱՄՆ-ը հաղթեց, քանի որ ԱՄՆ-ի թշնամին՝ Սադամը, մահապատժի ենթարկվեց, Իրաքի տարածքում տեղավորվեցին ԱՄՆ-ի զորքերը: ![]() Սակայն Իրաքի տարածքում այդպես էլ մասսայական ոչնչացման զենքեր չհայտնաբերվեցին, ինչը, թե՛ համաշխարհային հասարակությունում, թե՛ ԱՄՆ-ում վարկաբեկեցին ԱՄՆ-ի հեղինակությունը: Իրաքն այդպես էլ ժողովրդավարական չդարձավ, այլ ահաբեկչության և միջկրոնական բախումների օջախ: Իրաքում Իրանի օգնությամբ իշխանության եկան շիաները, որոնք քաղաքական ու տնտեսական ամուր կապեր հաստատեցին Իրանի հետ: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հիմնական մրցակիցն Իրանն է, իսկ Սադամն էլ Իրանի թշնամին էր, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ուներ հեռացնել Սադամին, ում իշխանության վերջին տարիներին Իրաքը թուլացել էր. վտանգավոր չէր ԱՄՆ-ի համար, բայց վտանգավոր էր Իրանի ու շիաների համար: Հարց է առաջանում՝ ո՞վ իրականում հաղթեց Իրաքում, ԱՄՆ-ը՞, թե՞ Իրանը: Չէ՞ որ Իրաք-իրանյան պատերազմում Իրանի հիմնական նպատակն էր Իրաքը ներառել շիա մուսուլմանների ազդեցության գոտում… Կարծում եմ՝ սուննի մուսուլմանների առաջնորդ ԱՄՆ-ը, սեփական ազդեցությունը տարածելու նպատակով սկսած պատերազմում, ի վերջո պարտություն կրեց, ու արդյունքում Իրաքը հանձնեց շիաներին… Իրանը ի դեմս արևմտյան հարևանի՝ թշնամու փոխարեն ձեռք բերեց հավատակից գործընկերոջ… Միջուկային Մերձավոր Արևելք ![]() Բազմիցս ճանապարհորդել եմ Իրանում ու զրուցել իրանցիների հետ, կարող եմ փաստել, որ մինչև 2010թ.-ն Իրանն այն երկիրն էր, որի կառավարությունը թշնամաբար էր տրամադրված ԱՄՆ-ի նկատմամբ, բայց ժողովուրդը սիրում էր ԱՄՆ-ն ու ամերիկյան երազանքը: Իրավիճակը փոխվեց ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևից հետո, երբ իրանցիների կենսամակարդակը տնտեսական ու ֆինանսական ծանր պատժամիջոցների պատճառով անկում ապրեց: 2012-ին, երբ Իրանում էի, իրանցիների վերաբերմունքը կտրուկ փոխվել էր ԱՄՆ-ի նկատմամբ, նրանք նշում էին, որ Արևմուտքի կողմից առաջադրված պատժամիջոցների պատճառով առաջին հերթին տուժեց Իրանի ժողովուրդը: Սիրիա, Աֆղանստան Կարծում եմ, Սիրիայում ԱՄՆ-ը հաջողության չի հասնում, քանի որ նախ չի կարողանում օգտագործել Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում կիրառած ռազմավարությունը, այն է՝ հակառակորդի օդուժի ոչնչացում, հրթիռային ու ռազմաօդային ուժերի միջոցով հակառակորդի հիմնական ուժերի ջախջախում: Այս ռազմավարությունն ԱՄՆ-ը չի կարող կիրառել, քանի որ ՄԱԿ ԱԽ-ում Չինաստանն ու Ռուսաստանը արգելափակում են Սիրիայի նկատմամբ հարձակումը: Կարծում եմ՝ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը լավ են հասկանում, որ եթե Սիրիայում ԱՄՆ-ին հաջողվի «ժողովրդավարություն» տարածել ու տապալել Ասադին, ապա ԱՄՆ-ը կփորձի «ժողովրդավարություն» տարածել նաև Իրանում, Ռուսաստանում, իսկ հետո՝ Չինաստանում: 21-րդ դարում Սիրիան դարձել է մի նոր 38-րդ զուգահեռական, որտեղ բախվում են Արևելքի ու Արևմուտքի շահերը: Սիրիայում անհաջողության պատճառներից են նաև ընդդիմության ոչ միասնական գործողություններն ու մեկ ղեկավարության բացակայությունը: Հետաքրքրական է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ը պայքարում է Թալիբանի դեմ, իսկ Սիրիայում համագործակցում է: Փորձագետները ԱՄՆ-ը ղեկավարության Աֆղանստան ներխուժման վերաբերյալ բազմաթիվ պատճառներ են նշում, ցանկանում եմ նշել դրանցից երկուսը՝ պայքար ահաբեկչության և թմրաբիզնեսի դեմ: Արդյո՞ք ամերիկացիները ոչնչացում են օփիումի պլանտացիաներն ու պաշարները, դժվար հարց է: Եթե հավատանք ռուսական աղբյուրներին, ապա ԱՄՆ-ի Աֆղանստան ներխուժումից հետո Ռուսաստանում մեծացել է թմրադեղերի ու թմրամոլների քանակը: Արդյո՞ք սա <<Օփիումի պատերազմի>> հերթական սցենարն է, ու այս անգամ Չինաստանում անգլիական փորձը կիրառվում է Ռուսաստանի դեմ: Լիբիա, Եգիպտոս Եգիպտոսում ԱՄՆ-ի օժանդակությամբ իշխանության եկան <<Մուսուլման եղբայրները>>: Կարծես <<Մուսուլման եղբայրները>> թե՛ գաղափարախոսությամբ, թե՛ մտածելակերպով հեռու են ԱՄՆ-ի <<ժողովրդավարության>> տեսլականից, բայց հանուն իշխանության պայքարը կարող է միավորել նաև հակընդդեմ ուժերին: <<Մուսուլման եղբայրների>> առաջադրած նախագահ Մուրսիին չհաջողվեց կայունություն հաստատել Եգիպտոսում: Ոտքի կանգնեց զինվորականությունը, որն ավանդաբար դեմ է Եգիպտոսում կրոնապետություն ստեղծելուն: Եգիպտոսում ստեղծված անկայուն ու պայթունավտանգ իրավիճակը վտանգեց Իսրայելի անվտանգությունը: Կարծես արևմտամետ Մուբարաքի տապալումն ԱՄՆ-ի դիվանագիտության հերթական սխալ հաշվարկն էր, քանի որ ԱՄՆ-Եգիպտոս հարաբերություններն ուրիշ ուղղությամբ շարժվեցին, ու դրա վառ ապացույցն էր եգիպտական բանակի ղեկավար ու ապագա նախագահի թեկնածու Սիսիի այցը Մոսկվա:
| |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2746 reads | 05.03.2014
| |