ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ. Ի ՍԿԶԲԱՆԷ ՏԱՊԱԼՎԱԾ «ԺՆԵՎ-2»-Ը
![]() Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ Սիրիահայութիւնը, որպէս Սիրիայի քրիստոնեայ համայնք, քանակական ու կազմակերպական առումով բարձր ցուցանիշերով է աչքի ընկել ոչ միայն Սիրիայում, այլեւ Մերձաւոր Արեւելքի միւս համայնքների մակարդակով: ![]() Սուննի-սալաֆիական համընդհանուր տեռորիզմի յաջորդ գլխաւոր թշնամին, անշուշտ, տեղական ալաւիական ուժերից յետոյ եւ յատկապէս վերջիններիս հովանաւորելու պատրւակով, հանդիսանում է Իրանը` Սիրիայի հարցում իր քաղաքական-դիւանագիտական ներգործութիւնը թիրախ հանդիսանալով: Թշնամական թիրախ դառնալու հիմքը, սակայն, կայանում է սուննի- սալաֆիական գերծայրայեղական գաղափարախօսութեան մէջ, որն քրիստոնեային ու շիա իսլամին գրեթէ նոյն մակարդակի թշնամի է համարում: Իսկ երբ նկատում ենք, թէ ո'ր երկրներն ու ուժերն են հովանաւորել ու հովանաւորում նոյն այդ ծայրայեղական տեռորիզմին, առաւել քան երբեւէ`ակներեւ են դառնում ընդհանրապէս տարածաշրջանային ու միջազգային միջամուխ ուժերի հակաիրան կեցւածքներն ու ռազմա-քաղաքական միտումները, որոնց նպատակը շրջանային թէ' միջազգային մասշտաբում Իրանի մեկուսացումն է: ![]() Իրանի դէմ թշնամական վերաբերմունքը աւելիով սաստկացաւ, երբ ի տես Իրանի նորընտիր կառավարութեան եւ նրա միջոցով սեփական դիրքն ու հեղինակութիւնը տարածաշրջանում վերականգնելու միտող հանգամանքները աւելիով իրական հեռանկար պարզեցին: Արդինւքում` նոյն երկրների եւ ուժերի կողմից քաղաքական-դիւանագիտական պայքար շղթայազերծւեց` Սիրիայի տագնապի լուծման գծով «Ժնեւ-2» համաժողովում Իրանի որոշիչ մասնակցութիւնն ու դերակատարումը խոչընդոտելու նպատակով, անշուշտ` Թուրքիան իր լարախաղաց, իսկ միւս երկրները` ուղղակի հակադիր ու հակաշիիզմ կեցւածքներով: Չէ՞ որ այլապէս` իրենց իսկ շրջանային հեղինակութիւնն ու դերն էր նւազելու յօգուտ խաղաղարար ու շրջանային այլընտրանքային ուժ Իրանի: Եւ չէ՞ որ նոյն Իրանի եւ Արեւմուտքի միջեւ յատկապէս ձեւաւորւում էր յարաբերութիւնների բնականոնացման մի հեռանկար, որը երբեւէ ձեռք չէր տալու տարածաշրջանային մրցակից թէ` հակամարտող երկրներին ու արմատական հոսանքներին... Միւս կողմից, սակայն, տարածաշրջանային մակարդակով սիրիական ճգնաժամը այսպէս ասած «Իսլամ-քրիստոնեա» թշնամանքի չվերածւելու հանգամանքից ելնելով էր, որ ՄԱԿ-ի թիւ 1 բանագնաց Էբրահիմիի նախաձեռնութեամբ` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի որպէս ներկայացուցիչ` բանակցութիւնների է հրաւիրւել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի գլխաւորած պատւիրակութիւնը, որը նաեւ իր բաժին մասնակցութիւնն է բերել նախաժնեւեան համաժողովի դրական արդիւնաւորման նպատակով: Միեւնոյն դրական հեռանկարով ու ելքով էր կարող աւարտւել սիրիական ճգնաժամը եւ այդ առթիւ այսօր իսկ Շւէյցարիայի Մոնտրօ քաղաքում կայացող, բայց արդէն իսկ անարդիւնաւէտ ու տապալւած «Ժնեւ-2» համաժողովը, երբ այնտեղ ներգրաււած լինէր եւ աշխոյժ-որոշիչ մասնակցութիւն ունենար Իրանը, որը, սակայն, ցաւօք, ձախողւեց տարածաշրջանը պատերազմական իրավիճակի մատնող «մրցակից» երկրների եւ ուժերի համատեղ դաւադրութեամբ: Իսկ դրանով, փաստօրէն, վտանգւում են խաղաղ, համերաշխ եւ անվտանգ Մերձաւոր Արեւելքի ու քրիստոնեայ-իսլամ գոյակցութեան նպատակով տարւած ու նախաձեռնւող բոլոր ջանքերը` ի վնաս բոլորի: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2045 reads | 24.01.2014
| |