ԹԵ ԻՆՉՊԵՍ ՁՈՒԿԸ ՓՉԱՑՐԵՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԵՆԵԳԱԼԻ ՄԻՋԵՎ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() ![]() Այս ամենն ամենևին չի արդարացնում այն մեթոդները, որոնք կիրառվել են սենեգալցիների կողմից նավը գրավելիս և Դակարի նավահանգիստ ուղեկցելիս, որտեղ նա գտնվում է ցայսօր: Զինվորականները կիրառել են բիրտ ուժ և զենք, նավաստիների մեջ կան մարմնական վնասվածք ստացողներ, անձնակազմը փաստորեն կալանավորված է, զրկված օգնությունից, ջրից ու էլեկտրաէներգիայից: Ինչո՞վ է պայմանավորված Սենեգալի նման վերաբերմունքը ռուսական նավի, ասել կուզի Ռուսաստանի նկատմամբ: Արդյո՞ք այս բոլորի հետևում չկան քաղաքական և հոգեբանական մոտիվներ: Անպայմանորեն կան: Նախ, հետադարձ հայացք նետենք ԽՍՀՄ-Սենեգալ ոչ հարթ հարաբերություններին, որոնց ականատեսն է եղել տողերիս հեղինակը ժամանակին վեց տարուց ավելի աշխատելով այդ երկրի խորհրդային դեսպանությունում: ![]() Սենեգալի հոգևոր կապվածությունը Ֆրանսիայի, նրա պատմության, մշակույթի և լեզվի հետ իր արտահայտությունը գտավ Ֆրանկոֆոնիայի համաշխարհային շարժման ձևավորման ընթացքում, որի ներկա նախագահն է Աբդու Դիուֆը` Սենեգալի նախկին նախագահը: (Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, որն իր հերթին կարող է նպաստել հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը): Ի դեպ, Ֆրանսիայի նախկին գաղութներից ոչ մեկում ֆրանսերեն լեզուն այդքան տարածված չէ և չի մնացել այդքան անաղարտ, որքան Սենեգալում: Պատահական չի ասել Սենգորը, թե ‹‹Գաղութարարության ավերակների վրա մենք գտանք զարմանալի գործիք` ֆրանսերեն լեզուն››… Սենեգալի սերտ հարաբերությունները Ֆրանսիայի հետ փակել էին ԱՄՆ-ի մուտքը Արևմտյան Աֆրիկայի ակվատորիա, չնայած վերջինիս համառ ջանքերին մտնել այնտեղ և՛ սառը պատերազմի տարիներին, և՛ ներկայումս: Այնպես որ, խոսք լինել չէր կարող նշված տարածաշրջանում Մոսկվայի ներկայության մասին: Այդ տարիներին Սենեգալը վարում էր ընդգծված հակախորհրդային քաղաքականություն: Խորհրդային Միության՝ Աֆղանստան ներխուժելուց հետո Սենեգալը ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում հանդես էր գալիս որպես Մոսկվայի դեմ ընդունվող բոլոր նախագծերի հեղինակ կամ համահեղինակ: Քարոզչական մեքենան ակտիվորեն աշխատում էր Մոսկվայի դեմ, համագործակցությունը գրեթե զրոյական էր: ![]() Իսկ երբ 1983 թվականի սեպտեմբերի 1-ին խորհրդային հակաօդային ուժերը ոչնչացրին հարավկորեական մարդատար ‹‹Բոինգը›› 269 ուղևորով հանդերձ, այդ թվում՝ Սենեգալի հինգ քաղաքացիների, որոնց մեջ կային նաև դիվանագետներ, երկու երկրները կանգնեցին դիվանագիտական հարաբերությունների խզման եզրին և երկար տարիներ դուրս չէին գալիս փակուղուց: Հիմա, ձկնորսական նավի շուրջ ծավալված դեպքերի ընթացքում, հավանաբար, գործում է հոգեբանական իներցիան: Վերջին հաշվով, սենեգալցու համար մեկ է՝ Ռուսաստանը կոմունիստական է, թե բուրժուական, մանավանդ որ, ‹‹Ռոսռիբոլոստվո›› կոմերցիոն ընկերությունը մեկ անգամ չէ, որ արհամարանքով խախտել է Դակարի զգուշացումներն իր տնտեսական գոտին խախտելու վերաբերյալ: Որոշ վերլուծաբանների կարծիքով, այս պատմության մեջ սենեգալցիներին մանիպուլացնում են ֆրանսիացիները: Ինչ-ինչ պատճառներով ռուսներից վրեժ լուծելու համար: Բացառված չէ: Չնայած եղավ հաղորդագրություն, որ ֆրանսիական ռազմանավը պատրաստակամություն է հայտնել խմելու ջուր մատակարարել ձերբակալվածներին, ինչը մերժում են սենեգալցիները: Նույնպես բացառված չէ. Ֆրանսիացիները նման խաղերի վարպետներ են: ![]() Երբ Սմոլենսկայա հրապարակում ցուցադրական կերպով մերժվեց ‹‹Գրինպիսի›› խնդրանքն ազատ արձակել նավը, այնտեղ հավանաբար չէին մտածել, թե մի քանի ամիս անց ռուսական ձկնորսական նավը կարող է ձերբակալվել, հենց ա՛յդ կազմակերպության դրդումով: Երևի մոռացել էին նաև, որ ‹‹Գրինպիսը›› մեծ հեղինակություն ունի Սենեգալում և վճռական ձայն Միջազգային ատյաններում: Քաղաքականության մեջ հաճախ է գործում Տալիոնի սկզբունքը (lex talionis). ‹‹Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման››: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
4378 reads | 12.01.2014
| |