ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Նախ, իհարկե, դասական այն պարզ մոտեցումը, որ ՆԱՏՕ-ն զորակցում է իր անդամ պետություններին և հարկ եղած դեպքում զինվորական միջամտության կդիմի: Սակայն, անկախ այս պարզունակ մոտեցումից, հայտարարությունում կա ուղերձային երկու կարևոր հանգամանք: ![]() Թուրքական զորքի Սիրիա մուտքը հայտնաբար ռազմաքաղաքական առաջադրանք է Անկարայի համար: Շարժառիթ-մտահոգությունը միևնույնն է այս դեպքում՝ քրդական վտանգի հեռացումը թուրքական սահմաններից: Կոբանիի շուրջ զարգացող զինվորական բախումները, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների վրա ապրող ազգաբնակչային զտումներ հետապնդող շարժումները պարզապես այդ մասին են վկայում: Այստեղից է, որ կարող է մեկնաբանվել ՆԱՏՕ-ի ընդհանուր քարտուղարի հակիրճ հայտարարության երկրորդ մասը. «Կա ցամաքային ուժեր տեղակայելու հավանականություն, եթե մենք տեսնենք անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն»: Ուրեմն, շրջանում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը քննարկվող առաջադրանք է: Պահի ճշտումն է, որ առկախ է դեռևս. եթե ՆԱՏՕ-ն նկատի անվտանգությանն սպառնացող որևէ գործողություն: Այնքան անորոշ է պահի ճշտման հիմնական պատճառը, որ կարելի է որևե պահի ակնկալել ՆԱՏՕ-ի զորամիավորումների ներկայությունը: Իսլամական պետության կազմակերպած գործողություններն այդ միջամտության լավագույն ենթահողն են: Բայց այստեղ ուղերձի բովանդակությունը չի ավարտվում: Հայտարարությանը ծանոթացողը կարող է տեսնել նաև Թուրքիային վերաբերող պատգամը: Եթե միջամտող կամ տեղակայվող պիտի լինի՝ այդ էլ ՆԱՏՕ-ի ուժերն են: Ուրեմն, Թուրքիայի տարածքային ամբողջությունը վտանգված է, իսկ թուրքական սահմաններից դուրս Անկարան զորք ուղարկելու հնարավորություն չունի. եթե պետք լինի, այդ հարցով ՆԱՏՕ-ն կզբաղի: Իհարկե, նույն կարծիքը չեն կիսում Անկարայի ղեկավարները, ովքեր մտադիր են իրենց զորամիավորումներով վերահսկողության տակ առնել հյուսիսային Սիրիան և արգելակել քրդական երազի իրականացումը, որը համապատասխանում է Թուրքիայի մասնատմանը։ | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1962 reads | 10.10.2014
| |