ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԴԵՅՐ ԷԶ ԶՈՐԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Սիրիայի Դեյր-Էզ-Զոր անապատի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին պայթեցնելու կապակցությամբ: «Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփոխ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կողչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանասնավորման, աջակցության, հովանավորման ուղիները»: | |
| ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
| 1538 reads | 23.09.2014
| |

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Սիրիայի Դեյր-Էզ-Զոր անապատի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին պայթեցնելու կապակցությամբ: 

