ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ. ԱՄՆ-Ը ԳՐՈՂԻ ԾՈՑՆ Է ԳՆՈՒՄ
ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարություն է արել երկրի միգրացիոն քաղաքականության թեմայով:«Մենք պետք է գործընթաց սկսենք, որը մեզ կվերադարձնի մեր երկիրը: Մեր երկիրը գրողի ծոցն է գնում»,-News.am-ի փոխանցմամբ, հայտարարել է միլիարդատեր թեկնածուն: Նրա կարծիքով, ԱՄՆ սահմանադրության 14-րդ լրացումը սխալ է, «պետությանը պետք են սահմաններ եւ օրենքներ»: «Մենք պետք է մեծ, գեղեցիկ ու հզոր պատ կառուցենք»,-ասել է Թրամփը: Միևնույն ժամանակ ԱՄՆ Սպիտակ տունն աշխատանքի է ընդունել հրապարակային կերպով իր սեռը փոխած մարդու: Րաֆֆի Ֆրիդման-Գարսփենը նշանակվել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի տեղեկատվության եւ անձնակազմի ընտրության հարցերի տնօրեն, հաղորդում է Associated Press-ը: Պաշտոնական Վաշինգտոնի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ «Ֆրիդման-Գարսփենի նշանակումը կբարելավի ամերիկյան տրանսսեքսուալների կյանքը, որը Բարաք Օբամայի վարչակազմի գլխավոր արժեքներից մեկն է»:Հիշեցնենք, որ Օբաման այս տարվա հունիսի 26-ին ՄՆ ամբողջ տարածքում օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները: | |
| ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
| 1635 reads | 19.08.2015
| |

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարություն է արել երկրի միգրացիոն քաղաքականության թեմայով:
Միևնույն ժամանակ ԱՄՆ Սպիտակ տունն աշխատանքի է ընդունել հրապարակային կերպով իր սեռը փոխած մարդու: 

