ՂՐԻՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() Եթե լսենք Ղրիմի ինքնավար հանրապետության հիմնը, ռուսերեն տեքստից բացի այլ բանի չենք հանդիպի, բառ անգամ չկա պետական մյուս լեզուներից: Ղրիմի 2.033.700 բնակիչների մեջ բացարձակ մեծամասնությունը հենց ռուսներ են՝ մոտ 60%: Ուկրաինացիների թիվը չի անցնում 25%-ը, մոտ 13% էլ թաթարներն են, որոնք 15-րդ դարում օսմայան կայսրության տիրապետության ժամանակաշրջանում են հաստատվել այստեղ: Հենց այս գործոնն էլ խաղի մեջ է մտցնում Թուրքիային՝ պնդելու Ղրիմի՝ թուրքապատկան լինելը, իսկ իրականում Հայաստանի Հանրապետության չափ այս տարածքի համար վերջին 600 տարում փոփոխական հաջողություններով պայքարել են ռուսական ու օսմանյան կայսրությունները: Ղրիմ անվանումը շատերը համարում են թուրքական ծագում ունեցող, որ թարգմանաբար նշանակում է պատնեշ: Այս տարածքը իսկական պատնեշ է երկու տարբեր քաղաքակրթությունների դիմակայության համար: ![]() 1475-ից ճիշտ 300 տարի Ղրիմը եղել է թուրքերի տիրապետության տակ: Այս ընթացքում տեղի հայերը և հույներն ու ռուսները պարբերաբար ենթարկվել են կոտորածների, նրանց փոխարեն թերակղզի բերելով թուրք-թաթարական քոչվոր ցեղերի: 1776-ից սկսած ռուսական զորքերը Սուվորովի գլխավորությամբ կարողանում են վերագրավել Ղրիմը՝ տեղահանելով նաև հայ բնակիչներին: Նույն պատմությունը կրկնվում է նաև 1944-ին, երբ Ստալինի հրամանով հայերը, հույներն ու թաթարները ենթարկվում են բռնի տեղահանության: Մինչև այդ Ղրիմը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցնում, էթնիկ բնակչությունը մի քանի անգամ ենթարկվում է համատարած կոտորածների, բայց ռուսները շարունակում են մնալ որպես մեծամասնություն: 1853-56 թվականների Ղրիմի պատերազմում կրած պարտության պատճառով ռուսները թուրքերին զիջեցին Արևմտյան Հայաստանի տարածքը՝ պահպանելով Ղրիմը: 1917-20 թվականների քաղաքացիական պատերազմի հետևանքով ևս մի քանի անգամ Ղրիմը ձեռքից ձեռք անցավ: ![]() Ղրիմի 16 քաղաքում ու 950 գյուղում տարածված թաթարների վրա Թուրքիան հիմա տարեկան ծախսում է մոտ 1 մլրդ դոլար: Ղրիմի 25% ուկրաինացիները այսօր մի կողմ են քաշվել, կրկին պայքարում են ռուսներն ու թուրքերը՝ խաղադրույքը Սևծովյան ամբողջ ավազանը հսկող թերակղզուն 5 կամ 6-րդ անգամ տիրանալն է: | |
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ | |
7748 reads | 06.03.2014
| |