ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ը ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
![]() Էստոնիայի անկախության օրը հայտարարվել է փետրվարի 24-ը՝ կապված 1918թ. էստոնական փրկության կոմիտեի հանրապետության հռչակման հետ: «Էստոնիա» անվանումն առաջացել է էստոնների (ինքնանվանումը` էէստլասեդ) նախնիների` ֆիննալեզու էստ ժողովրդի անունից։ Ենթադրում են, որ ցեղանունն առաջացել է բալթիական լեզուների aueist բառից, որը նշանակել է «ջրի մոտի բնակիչներ»։ Էստոններն իրենց երկիրն անվանում են Eesti։ Ողողվում է Բալթիկ ծովի Ֆիննական և Ռիգայի ծոցերի ջրերով։ Սահմանակից է Ռուսաստանին և Լատվիային։ Էստոնիան ցամաքային սահմանը Լատվիայի հետ ձգվում է 267 կմ, իսկ Ռուսաստանի հետ սահմանը կազմում է 290 կմ: 1920 -1945 թթ. Էստոնիայի սահմանը Ռուսաստանի հետ հաստա ![]() Մարդկանց բնակությունը Էստոնիայում հնարավոր է դարձել 11,000 - 13,000 տարի առաջ, երբ սառցե դարաշրջանը ավարտվեց: Ամենահին հայտնի բնակավայրը Էստոնիայում Պուլի բնակավայրն է, Էստոնիայի հարավ արևմուտքում` Պյարնու գետի ափին, Սինդի քաղաքի մոտակայքում: Հայերի թիվը՝ շուրջ 2 հզ. (2003թ․)։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։ Հայերը Էստոնիայում բնակություն են հաստատել 19-րդ դարից։ Առաջին բնակիչները եղել են Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի հայ ուսանողները։ Այստեղ 1830-ական թվականներից տարբեր ժամանակներում ուսանել են գրող Խաչատուր Աբովյանը, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Գևորգ Միրիմանյանը, արևելագետ Քերովբե Պատկանյանը և ուրիշներ։ XIX դարի 2-րդ կեսից – XX դարի սկզբին Դորպատի համալսարանում սովորել է շուրջ 200 հայ ուսանող։ Գործել է Հայ ուսանողների միություն։ Նրանցից ոմանք, ավարտելով համալսարանը, որոշ ժամանակ ապրել և աշխատել են Էստոնիայում։ Վարդան Աբովյանը՝ Խ. Աբովյանի որդին, Դորպատի համալսարանն ավարտելուց հետո, երկու տարի աշխատել է Ֆելլին (այժմ՝ Վիլյանդի) քաղաքի դպրոցում, դասավանդել ռուսաց լեզու և գրականություն։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Էստոնիայում մշտական բնակություն են հաստատել հակահիտլերյան կոալիցիայի կողմից կռված և Էստոնիայում գերմանական գերության մեջ եղած, ինչպես նաև խորհրդային բանակից զորացրված հայեր։ Հետագա տարիներին (Էստոնիայում խորհրդային իշխանության ժամանակաշրջանում) այստեղ հաստատվել են Ռուսաստանից և Խորհրդային Միության այլ հանրապետություններից գործուղված հայ մասնագետներ։ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Էստոնիայում բնակվել է 1600 հայ։ 2003թ․ տվյալներով հայերի թիվը երկրում շուրջ 2 հազար է։ Բնակվում են հիմնականում Տալլինում և Տարտուում, սակավ թվով՝ Նարվայում, Պյառնուում, Կոհտլա Յարվեում և այլ քաղաքներում։ Հայերի մեջ զգալի թիվ են կազմում մտավորականները՝ ճարտարագետներ, բժիշկներ, մանկավարժներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, արդյունաբերական և առևտրական ընկերությունների ղեկավարներ։ Համայնքի հասարակական կյանքը կազմակերպում են Տալլինի և Տարտուի Հայկական ազգային միավորումները։ Նրանց գործունեությունը համադրում է Էստոնիայի Հայկական ազգային միությունը (պաշտոնապես գրանցվել է 1998-ին)։ Diplomat.am -ը շնորհավորում է էստոնական պետությանը և ժողովրդին՝ անկախության օրվա առիթով և մաղթում հարատև խաղաղություն ու բարգավաճում բոլոր բնագավառներում: | |
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ | |
2368 reads | 24.02.2013
| |