ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 350.000 ՏԱՐՎԱ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Հրազդան կիրճի Նոր Գեղի տարածքում կատարված հնագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում հայ գիտնականները օտարերկրյա գործընկերների հետ համատեղ նոր հայտագործություն են կատարել քարե դարի ժամանակաշրջանի վերաբերյալ: Aadmag.am-ը հայտնում է, որ հետազոտությունները սկսվել էին 6 տարի առաջ և նոր են ավարտին հասցվել: Ամերիկյան լաբորատորիայում իրականացված հետազոտությունները վկայում են, որ քարե դարը ոչ միայն Աֆրիկայում է առաջացել, այլ նաև Հայկական լեռնաշխարհում: Հնագիտական արշավախումբը հայտնաբերել է 325-350 հազար տարվա վաղեմության հուշարձան: Հնագետ Բորիս Գասպարյանը փաստում է, որ Հայկական բարձրավանդակի այս հատվածը կարող է դիտարկվել որպես մարդագոյացման ինքնավար օջախ: Մարդու այս նախատիպը ավելի քան 1 մլն տարի առաջ քարի կողքի ծլեփները տաշել և քարն օգտագործել է որպես հատիչ: Հայկական լեռնաշխարհը կենսաբանական էակի բնօրրանն է, որտեղից նաև մարդկությունը տարածվել է դեպի Եվրասիա: Հրատարկվել է ամսագիր, որտեղ ներառված են գիտական եզրակացություններ և տեղեկատվություն նշված փաստերի հիման վրա: Հնագետներն այն համարում են սենսացիոն գյուտ, որին դեռ կհաջորդեն գիտական վեճերն ու իրարամերժ կարծիքները: | |
| ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԸ | |
| 2477 reads | 01.10.2014
| |

Հրազդան կիրճի Նոր Գեղի տարածքում կատարված հնագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում հայ գիտնականները օտարերկրյա գործընկերների հետ համատեղ նոր հայտագործություն են կատարել քարե դարի ժամանակաշրջանի վերաբերյալ: 

