ՀԵՐՄԵՍԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դարձյալ ըստ Հերոդոտոսի՝ հելլենները դիվանագետին պատկերել են "պրկված ֆալլոսով”: Նա չի մանրամասնում. Հերմեսի այդ վիճակը նրա բացառիկ կարողությունների վկայությու՞նն է, թե՞ նա "վիագրային” համարժեք ինչ-որ խոտ էր ուտում (չափից ավելի) և տառապում էր պրիապիզով, այսինքն՝ ֆալլոսը հրաժարվում էր նախկին վիճակն ընդունելուց, և պահանջվում էր շտապ վիրահատություն:
05.12.2013 \ 15:47
Reads: 4197

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ ՀԵՐՄԵՍԻ ՄԱՍԻՆ
Կադրային հարցերում ծանոթության և բարեկամության կարևորությունը գալիս է անտիկ ժամանակներից: Այլապես ինչով բացատրել, որ գերագույն աստված Զևսը որդուն` Հերմեսին, նշանակեց կարևոր գործի. վստահեց դիվանագետների և դիվանագիտության ղեկավարի խիստ պատասխանատու պաշտոնը: Դա առաջացրեց տարակուսանք և ասեկոսեներ աստվածների կորպուսում:
26.11.2013 \ 00:33
Reads: 5837

ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆՆԵՐ ՀՈՒՆԱԿԱՆ ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒՄ
Քրիստոնեությունը, ժառանգելով հուդայականության բացառիկության փիլիսոփայությունը, առանձնացավ այլ կրոններից և իր հավատացյալներին անվանեց «Քրիստոսի հոտ», «երրորդ ցեղ», «ընտրյալներ»: Քաղաքական և մի շարք այլ շարժառիթներով կրոնը որոշակի դեր խաղաց մարդկանց կոտորածների և ողբերգությունների մեջ:
12.11.2013 \ 16:39
Reads: 3976

ՀԵԼԼԵՆՆԵՐԸ ԳԵՏՆԻ ՎՐԱ ԵՎ ԳԵՏՆԻ ՏԱԿ
Հելլենները հանդերձյալ կյանքի նկատմամբ ունեին փիլիսոփայական մոտեցում: Նրանք ծանր էին տանում այն հանգամանքը, որ հարազատներն ընկել են խավարի թագավորություն, որտեղ նրանք զրկված են ամեն հաճույքից:
29.10.2013 \ 02:33
Reads: 1904

ԱՆԹԻՎ ԵՆ ՄԵՂՔԵՐՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ. ՕՐԻՆԱԿՆԵՐ ՄԻՋԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Աստվածներն այնպիսի արարքներ էին անում, որ մենք` քսանմեկերորդ արատավոր դարի վաստակաշատ մեղավորներս, նրանց փոխարեն կկարմրեինք և գետնի տակը կանցնեինք:
18.10.2013 \ 01:28
Reads: 3882

ՔՐՄԵՐԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐ, ԻՍԿ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ` ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐ ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ՄԻՋԵՎ
Հելլադայի միջազգային կարևոր ինստիտուտներից էին հեթանոսական միությունները, որոնք կազմավորվում էին սրբավայրերի ու տաճարների շուրջ և կոչվում էին ամփիկտիոններ:
10.10.2013 \ 01:34
Reads: 4342

ԴԱՇԻՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ` ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔ
Հին Հունաստանի դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից մեկը եղավ բանակցային գործընթացի և պայմանագրերի վավերացման մեխանիզմների ստեղծումը: Պոլիսներում հիմնվեցին սիմախիներ, որոնք պաշտպանական կամ հարձակողական բնույթի ռազմաքաղաքական միություններ էին:
03.10.2013 \ 01:42
Reads: 2111

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ԴԵՍՊԱՆԸ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԿԱՍԿԱԾԻՑ
Այն գրանցված էր լինում երկտակ սալիկների վրա, որոնք հունարեն կոչվում էին դիպլոմա: Այստեղից էլ՝ շատ լեզուներում ընդունված դիպլոմատիա և դիպլոմատ բառերը:
27.09.2013 \ 01:51
Reads: 2212

ՉՍՊԱՆԵ՛Լ ԴԵՍՊԱՆԻՆ. ԴԵՊՔԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Եթե այս հրամայականը գործում է (շեղումներ, ցավոք սրտի, լինում են), դիվանագետները պարտական են հելլեններին: Այդ շատ կարևոր հայտնությունը նրանք արեցին դիվանագիտության երևան գալու արշալույսին:
18.09.2013 \ 23:41
Reads: 4464

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Այստեղ մենք չենք կարող
չանդրադառնալ հույների արտագաղթի մի շատ կարևոր առանձնահատկությանը: Այդ
այն է, որ նոր տարածքներում, որոնք անվանվում էին գաղութներ, հելլենները
պահում էին իրենց ազգային ինքնությունը, սովորույթները և մշակույթը:
09.09.2013 \ 23:41
Reads: 2446

ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
Բարեկամներ, «DIPLOMAT.AM»-ն անցնում է նոր հոդվածաշարի: Այն կրում է «Հելլադայի դիվանագիտական որոգայթները. հայացք XXI դարից» ընդհանուր խորագիրը:
02.09.2013 \ 23:42
Reads: 1988

ԵՐԲ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Աստվածներն Էգեյան ծովն արարելիս նրա փիրուզե ջրերին շաղ են տվել հարյուրավոր կղզիներ` մեծ, միջին, փոքր: Այդ կղզիները տարբեր քաղաքակրթությունների առաջացման ու զարգացման համր վկաներն են: Նրանք անցել են քարե և բրոնզե դարերով, տեսել են հելլենական քաղաքակրթությունը: Նրանցից ամեն մեկն ունեցել է իր սեփական պատմությունը, իր հյուսած առասպելը: Եվ փոխանցել է սերնդեսերունդ` մեզ հասցնելու հույսով:
02.09.2013 \ 23:42
Reads: 4576
