ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ
![]() Մենք ձեզ հետ կտեղափոխվենք Հին Հունաստան, որտեղ աստվածներն ու հոմերոսյան հերոսներն իրենց վրա էին վերցրել առաջին դեսպանների պարտականությունները` դնելով այսօրվա դիվանագիտական հարաբերությունների հիմքերը: Կբարձրացնենք անտիկ աշխարհի դիվանագիտական ու հետախուզական ծուղակներն, ինչպես նաև քաղաքական մութ և արյունոտ էջերը քողարկող թանձր վարագույրը: Կդիտենք իրար հաջորդող Տրոյական ողբերգության, Մարաթոնյան ճակատամարտի, Թերմոպիլեի հերոսապատումի. Սալամիսի ծովամարտի, Պելոպոնեսյան պատերազմի և վաղնջական ժամանակների այլ դրամատիկ իրադարձությունների հափշտակիչ պատկերներն ու դրանց համայնապատկերին ընթացող դիվանագիտական ու լրտեսական խաղերը: Մեր նպատակը ամենևին էլ համաշխարհային պատմության տարբեր դրվագները ներկայացնելը չէ. Դրանք շատերին են ծանոթ դեռևս դպրոցական նստարանից: Մենք կփորձենք հուշել դիվանագետներին, թե միջազգային գործերով զբաղվելիս ինչպես օգտվել նախնիների հարուստ փորձից, ինչպես նաև խուսափել նրանց սխալներից ու մոլորություններից` համոզվելու համար, որ նորը հաճախ լավ մոռացված հինն է: Հոդվածաշարում կատարվում է հին և նոր դիվանագիտությունների համեմատական վերլուծություն, ինչը մեր կարծիքով կարող է պրակտիկ նշանակություն ունենալ դիվանագիտական և քաղաքական աշխատանքում: Թե որքանով է դա մեզ հաջողվել` կդատեք ինքներդ` ԱՅՍՏԵՂ: Շնորհակալություն` արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյան | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
1989 reads | 02.09.2013
| |