ՉՍՊԱՆԵ՛Լ ԴԵՍՊԱՆԻՆ. ԴԵՊՔԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան Դիվանագետի ֆիզիկական անվտանգությունը հետագայում ստացավ մի կարգավիճակ (ստատուս), որը կոչվեց դիվանագիտական անձեռնմխելիություն (իմունիտետ): Այդ կարգավիճակը, բացի ֆիզիկական անվտանգությունից, ապահովում էր նաև որոշակի արտոնություններ, որոնք տարածվում էին դեսպանության շենքերի, նստավայրերի, տրանսպորտի և դիվանագիտական փոստի վրա: Մյուս կողմից` դիվանագետների վրա չէին տարածվում դեսպանընկալ երկրի օրենքները: Նրանց չէին ենթարկում քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության: Հելլեն դեսպանները ցուցադրաբար բռնում էին հատուկ տարբերանշաններով ցուպեր, որոնց գլխամասը զարդարված էր լինում զույգ օձի քանդակով: Այդպիսի ցուպի տերը համարվում էր անձեռնմխելի: Ինչպես մեր օրերում դիվանագիտական անձնագիր ունեցողը: Սակայն դիվանագետի անվտանգությունը հարաբերական էր և հաճախ կախված էր կոնկրետ պետությունների հարաբերությունների վիճակից: Հենց ինքը` դիվանագիտության օրրան Աթենքը, մեկ անգամ չէ, որ խախտել է իր իսկ հեղինակած օրենքը: …Ալեքսանդր Մակեդոնացին հեշտությամբ, մեկը մյուսի հետևից գրավում է Փյունիկիայի քաղաքները: Իսկ Տյուրոս կղզին հրաժարվում է դարպասները բանալ մեծ զորավարի առաջ: Տյուրոսցիները վստահ են քաղաքի անառիկությանը: Այն ծվարած է կղզու ժայռագագաթներին՝ ափից չորս ասպարեզ հեռու, որը մոտավորապես 200 մետր է: Իսկ մակեդոնական նավատորմը հորիզոնում դեռևս չի ուրվագծվում: Ալեքսանդրը փորձում է բանակցային ճանապարհով մտնել Տյուրոս և դեսպաններ է ուղարկում: Դիվանագետները կղզի են մեկնում տյուրոսյան նավերով, իսկ երեկոյան կողմ ալիքներն ափ են նետում նրանց արյունաշաղախ դիակները: Իմունիտետի նման վայրագ ոտնահարումը մինչև հոգու խորքը վիրավորում է Ալեքսանդր Մեծին: Համաձայն իր սովորության` չկանգնել ոչ մի արգելքի առաջ, նա հրամայում է լցնել կղզին ափից բաժանող ջրաշերտը և կառուցել ամբարտակ: Այն սարքելուց հետո մակեդոնացիները, կոտրելով փյունիկեցիների կատաղի դիմադրությունը, մեծ զոհերի գնով գրավում են Տյուրոսը: Ավերում և հիմնովին կործանում են այն: Հաղթողները դաժան հաշվեհարդար են տեսնում դիվանագիտական կանոնը խախտողների հետ: Ալեքսանդրը խնայում է լոկ նրանց, ովքեր թաքնվել էին տաճարներում. նա հավատում էր աստվածներին և աշխատում էր չզայրացնել նրանց: Այդուհանդերձ, դեսպանի գլխին միշտ կախված է եղել դամոկլեսյան սուրը: Մի երկու խոսք՝ սրի մասին և քանի որ դրա ծագման հիմքում ընկած են հունական քաղաքական բանսարկությունը, սադրանքն ու բամբասանքը: …Սիցիլիական Սիրակուզայի միահեծան կառավարիչը` նույն ինքը զավթիչ (տիրան) Դիոնիսոս Ավագը, հայտնի էր իր դաժանությամբ և անողոքությամբ: Իսկ պալատում, ինչպես յուրաքանչյուր գլխավորի աշխատանքային ապարատում, բույն էր դրել բամբասանքը, այնտեղ ծաղկում էին մատնությունն ու նախանձը: Պալատականները շշնջում են Դիոնիսոսի ականջին. «Բա չես ասի, քո մտերիմ Դամոկլեսը ասում է, թե կցանկանար ապրել տիրանի պես»: ![]() Զայրացած տիրանն այդժամ կազմակերպում է ճոխ ճաշկերույթ և Դամոկլեսին զուգում-զարդարում ու նստեցնում է ամենապատվավոր տեղում: Խնջույքի թեժ պահին Դամոկլեսի հայացքը հանկարծ ընկնում է առաստաղին: Ճիշտ գլխավերևում նա տեսնում է երկսայրի մի մեծ սուր` կախված ձիու մազից: «Ի՞նչ է սա,– սարսափած հարցնում է նա,– ի՞նչ կնշանակի»: «Դա կնշանակի, որ մենք` տիրաններս, մշտապես ապրում ենք հենց այսպես՝ կործանման եզրին, մազից կախված: Այնպես որ մեզ մի նախանձիր, ապուշ»,– թունոտ ժպիտով պատասխանում է Դիոնիսոսը… Այժմ այն մասին, թե ինչ փորձանք կարող է գալ դեսպանի գլխին հենց յուրայինների կողմից, եթե նա վրիպում է կամ սխալվում: …Պարսկաստանի արքայից արքա Դարեհի դեսպանը հանձնարարականով եկավ Փոքր Ասիայի արևմուտքում գտնվող պարսից փոխարքայի` սատրապի նստավայր: Դեսպանի խոսքի և պահվածքի մեջ հնչեցին գոռոզամտության և սնապարծության նոտաներ, որով նա խախտեց արքունիքում սահմանված վարքականոնը: Սատրապ Օյարտեսն ատելությամբ լցվեց հյուրի նկատմամբ: Բայց այնքան խելք ունեցավ, որ ճաշի ժամանակ չմորթեց նրան: Իսկ երբ դեսպանը գոհ և ուրախ բռնեց տան ճամփան, մարդասպանները հասան հետևից, սպանեցին խեղճ մարդուն և թաղեցին, ծառային ու ձիուն էլ հետը: Այս ամենը եղել է վաղ անցյալում: Սակայն սխալ կլինի կարծել, թե միջազգային օրենքներով ընդունված կանոնները հետագայում ամբողջովին ապահովել են դիվանագետների ֆիզիկական անվտանգությունն ու նորմալ գործունեությունը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ու նրանց աշխատակիցների դեմ հյուսվել են վտանգաշատ որոգայթներ՝ սպանություն, ահաբեկչություն, սադրանք, նրանց հավաքագրում, փոստի հափշտակում, գաղտնագրերի վերծանում և այլն: …Դիվանագետների դեմ գործված ահաբեկչության մռայլ էջերից է տաղանդավոր գրող, անվանի դիվանագետ, Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի սպանությունը, որը մինչ այդ՝ 1828 թվականին մշակել և ստորագրել էր Թուրքմենչայի պայմանագիրը: Մոլեռանդ խուժանը, ներխուժելով դեսպանության շենք, տառացիորեն հոշոտում է նրան: Գրիբոյեդովն իրեն համարել է հայ ժողովրդի բարեկամը: Գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ նա մասնակցել է Երևանի, Սարդարապատի և Նախիջևանի ազատագրմանը: Ա. Գրիբոյեդովը ռուս գրականության մեջ մնաց իր «Խելքից պատուհասը» փայլուն կատակերգությամբ, որը 1827 թվականին առաջին անգամ բեմադրել է ռուս սպաների սիրողական խումբը՝ Երևանի Սարդարի պալատում՝ հեղինակի ներկայությամբ:
…1900 թվականի հունիսին Պեկինում սպանվում է Գերմանիայի հավատարմատարը: Դա առիթ է դառնում, որպեսզի մեծ տերությունները երկուհազարանոց ծովային դեսանտ իջեցնեն Չինաստան: Պաշտոնական նպատակը դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանությունն էր: Իրականում` ներխուժումը օտարի երկիր: …1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից և 1918 թվականի Բրեստի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Ռուսաստանում բացվում է Գերմանիայի դեսպանություն: Էսէռները, որ դեմ էին Բեռլինի հետ հաշտություն կնքելուն, որոշում են սպանել դեսպանին և հրահրել նոր պատերազմ Ռուսաստանի ու Գերմանիայի միջև: Էսէռ Յակով Բլյումկինը մտնում է դեսպանություն և դեմ առ դեմ գնդակահարում դեսպան Վիլհելմ Միրբախին: Դրան հաջորդում է էսէռների խռովությունը (1918 թվականի հուլիսի 6): Բոլշևիկներից մեծ ջանքեր են պահանջվում իրադրությունը շտկելու համար: …1968–1973 թվականների ընթացքում տեղի են ունենում 25 ահաբեկչական հարձակումներ դեսպանների վրա, որոնցից մի քանիսը սպանվում են: …Դիվանագետների սպանություններով և ահաբեկչությամբ հատկապես «հարուստ է» Լատինական Ամերիկան: …1979 թվականի նոյեմբերի 4-ին պարսիկները Թեհրանում զավթում են ԱՄՆ-ի դեսպանությունը և պատանդ վերցնում 63 դիվանագետի: Ամերիկացիների փորձերը` ուժով լուծել խնդիրը, տապալվում են, զոհվում են մարդիկ: Պատանդներն ազատվում են 444 օր հետո՝ Ալժիրի կառավարության միջնորդությամբ: …2006 թվականին Իրաքում սպանվում են 5 ռուս դիվանագետներ: Ընթերցողի մեջ կարող է հարց ծագել: «Իսկ ի՞նչ կասես քո՛ հայրենակիցների մասին: Հայերի կողմից բռնարարքներ եղե՞լ են դիվանագետների նկատմամբ, թե՞ ոչ»: Այո, եղել են: 1975–84 թվականներին աշխարհի տարբեր վայրերում զինված հարձակումներից սպանվել են 42 թուրք դիվանագետ ու պաշտոնյա: Գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձնել է «Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակը» (ՀԱՀԳԲ, անգլ. հապավումը՝ ASALA): Շարժառիթը 1915 թվականին Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունն է, որի ընթացքում զոհվել է մեկուկես միլիոն մարդ: Այստեղ կա մի կարևոր հանգամանք ևս: ՀԱՀԳԲ-ի ահաբեկչական գործողությունները կատարել են անհատներ կամ ոչ պետական կազմակերպություններ, քանի որ Հայաստանն այդ տարիներին չուներ պետականություն և միջազգային իրավունքի սուբյեկտ չէր: Սա չի փոխում բռնարարքի էությունը, սակայն դրան հաղորդում է իրավական այլ սահմանում և որակավորում: | |
| ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
| 4469 reads | 18.09.2013
| |

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հելլեն դեսպանները ցուցադրաբար բռնում էին հատուկ տարբերանշաններով ցուպեր, որոնց գլխամասը զարդարված էր լինում զույգ օձի քանդակով: Այդպիսի ցուպի տերը համարվում էր անձեռնմխելի: Ինչպես մեր օրերում դիվանագիտական անձնագիր ունեցողը: Սակայն դիվանագետի անվտանգությունը հարաբերական էր և հաճախ կախված էր կոնկրետ պետությունների հարաբերությունների վիճակից: Հենց ինքը` դիվանագիտության օրրան Աթենքը, մեկ անգամ չէ, որ խախտել է իր իսկ հեղինակած օրենքը:
…Ալեքսանդր Մակեդոնացին հեշտությամբ, մեկը մյուսի հետևից գրավում է Փյունիկիայի քաղաքները: Իսկ Տյուրոս կղզին հրաժարվում է դարպասները բանալ մեծ զորավարի առաջ: Տյուրոսցիները վստահ են քաղաքի անառիկությանը: Այն ծվարած է կղզու ժայռագագաթներին՝ ափից չորս ասպարեզ հեռու, որը մոտավորապես 200 մետր է: Իսկ մակեդոնական նավատորմը հորիզոնում դեռևս չի ուրվագծվում: Ալեքսանդրը փորձում է բանակցային ճանապարհով մտնել Տյուրոս և դեսպաններ է ուղարկում: Դիվանագետները կղզի են մեկնում տյուրոսյան նավերով, իսկ երեկոյան կողմ ալիքներն ափ են նետում նրանց արյունաշաղախ դիակները: Իմունիտետի նման վայրագ ոտնահարումը մինչև հոգու խորքը վիրավորում է Ալեքսանդր Մեծին: Համաձայն իր սովորության` չկանգնել ոչ մի արգելքի առաջ, նա հրամայում է լցնել կղզին ափից բաժանող ջրաշերտը և կառուցել ամբարտակ: Այն սարքելուց հետո մակեդոնացիները, կոտրելով փյունիկեցիների կատաղի դիմադրությունը, մեծ զոհերի գնով գրավում են Տյուրոսը: Ավերում և հիմնովին կործանում են այն: Հաղթողները դաժան հաշվեհարդար են տեսնում դիվանագիտական կանոնը խախտողների հետ: Ալեքսանդրը խնայում է լոկ նրանց, ովքեր թաքնվել էին տաճարներում. նա հավատում էր աստվածներին և աշխատում էր չզայրացնել նրանց: 
…Դիվանագետների դեմ գործված ահաբեկչության մռայլ էջերից է տաղանդավոր գրող, անվանի դիվանագետ, Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան
Էսէռ Յակով Բլյումկինը մտնում է դեսպանություն և դեմ առ դեմ գնդակահարում դեսպան Վիլհելմ Միրբախին: Դրան հաջորդում է էսէռների խռովությունը (1918 թվականի հուլիսի 6): Բոլշևիկներից մեծ ջանքեր են պահանջվում իրադրությունը շտկելու համար:
Ընթերցողի մեջ կարող է հարց ծագել: «Իսկ ի՞նչ կասես քո՛ հայրենակիցների մասին: Հայերի կողմից բռնարարքներ եղե՞լ են դիվանագետների նկատմամբ, թե՞ ոչ»: Այո, եղել են: 1975–84 թվականներին աշխարհի տարբեր վայրերում զինված հարձակումներից սպանվել են 42 թուրք դիվանագետ ու պաշտոնյա: Գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձնել է «Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակը» (ՀԱՀԳԲ, անգլ. հապավումը՝ ASALA): Շարժառիթը 1915 թվականին Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունն է, որի ընթացքում զոհվել է մեկուկես միլիոն մարդ: Այստեղ կա մի կարևոր հանգամանք ևս: ՀԱՀԳԲ-ի ահաբեկչական գործողությունները կատարել են անհատներ կամ ոչ պետական կազմակերպություններ, քանի որ Հայաստանն այդ տարիներին չուներ պետականություն և միջազգային իրավունքի սուբյեկտ չէր: 

