ԵՐԲ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Կղզիների մեջ կա մեկը` Փարոսը: Այն շատ մեծ չէ: Բայց հատուկ է: Հատուկ է իր բարձրորակ, մաքուր, մանրախալ մարմարով, որը նախաքրիստոնեական օրերում արդյունահանում էին թրակացիները: Հին հույները մարդկությանը պարգևեցին ճարտարապետության և քանդակի անկրկնելի գլուխգործոցներ` պատրաստված հենց այդ մարմարից: Մի անգամ մեծատաղանդ Պրակսիտիսը ստացավ պատվեր՝ քանդակելու զգայական սիրո, գեղեցկության և սիրային կախարդանքի աստվածուհի Աֆրոդիտեի արձանը: Վարպետը մեկի փոխարեն քանդակեց երկու Աֆրոդիտե: Մեկը` հագուստով, մյուսը` մերկ` ոտքերի տակ ջրաման, սրբիչը ձեռքին: Լաթի կտորը չհաշված` դա ![]() Սակայն Փարոսը պատմության մեջ մտավ ոչ միայն իր մարմարի շնորհիվ: Քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված է նույն մարմարից պատրաստված հուշատախտակ, որի վրա փորագրված են Հին Հունաստանի պատմական իրադարձությունների տարեթվերը` իրական կամ առասպելական: Եթե այսօր էլ այցելեք Փարոս, հուշատախտակի վրա կկարդաք, որ Ք.ա. 1582 թվականին՝ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, Պրոմեթևսի որդի Դևկալիոնը կնոջ` Պիրայի հետ փրկվել է, ճիշտ գուշակեցիք, Նոյյան տապանի օգնությամբ: Այն, որ հայերը հույների հետ շփվել են դեռ Քրիստոսից առաջ, փաստ է: Իսկ այս պատումը գալիս է ասելու, որ երկու ժողովուրդների բարեկամությունը հաջողությամբ շարունակվել է Արարատի փեշերին: Նույն հուշատախտակն այնուհետև նշում է, թե այսինչ թվականին դյուցազն Թեսևսը սպանել է կիսացուլ-կիսամարդ հրեշ Մինոտավրոսին և փրկել Աթենքը: Այս դիցաբանության շարքում հիշվում են Հերակլեսի` Ավգյան ախոռները մաքրելը, Ավգիաս թագավորին սպանելն ու Օլիմպիական խաղերը սկսելը: Այնուհետև հիշատակվում է Տրոյայի տասնամյա պատերազմը, որը ոգեշնչման մեծ աղբյուր էր Հոմերոսի անմահ «Իլիականի» համար, և այլն, և այլն: Հիմա գանք կոնկրետ պատմական իրողություններին: Նախ՝ այն մասին, որ Հունաստանի բնիկները հույները չէին: Նրանք եկվորներ էին հյուսիսից` Բալկաններից: Սկզբում եկան հնդեվրոպական աքայան, հետո՝ դորիական ցեղերը: Ստեղծեցին պետություն-քաղաքներ` պոլիսներ, որոնց մշտական «այցեքարտը» դարձան միջնաբերդը` Ակրոպոլիսը, և գլխավոր հրապարակը` Ագորան (Մեր Ազատության հրապարակը հայտնի ընդմիջումներով ժամանակ առ ժամանակ հիշեցնում է այդ Ագորան): Սակայն նորաբնակների բախտն այնքան էլ չբերեց. Հունաստանի բերրի տարածքները քիչ էին, իսկ հովիվներն ու ձկնորսները` շատ: Մարդկանց գերհոսքը Հունաստան` նրանց գլխին կախեց սովահարության վտանգը, որին գումարվեց ժողովրդագրական պոռթկումը: Հարկ էր շտապ նվաճել նոր հողեր: Եվ, ինչպես կարդում ենք վերոհիշյալ փարոսյան հուշատախտակին, 1128 թվականին սկսվում է Հունական մեծ գաղութարարական արշավանքը: Հույները զանգվածորեն ներթափանցում են Հարավային Իտալիա, Սիցիլիա, Միջերկրական, Մարմարա և Սև ծովերի ավազաններ, Իսպանիա, Եգիպտոս, Կիպրոս: Հելլադան աստիճանաբար վերածվում է ծովային տերության: Գաղութարարներն իրենց հետ տանում էին հայրենի օջախի կրակը և սրբությամբ պահում նոր վայրերում՝ իբրև հայրենիքի խորհրդանիշ, մասունք: Կրոնական արարողությունները, ծիսակատարություններն ու կենցաղային սովորույթները եկվորները հետևողաբար փոխանցում էին տեղացիներին: Իզուր չէ Պլատոնն ասել, թե «հույներն ապրում են ծովի շուրջը, ինչպես գորտերը՝ ճահճում»: Մինչդեռ այդ «գորտերի» շնորհիվ է, որ նոր տարածքներում բուռն զարգացում ապրեցին տնտեսությունը, արհեստներն ու առևտուրը: Եվ ամենակարևորը` ծաղկեց հելլենիստական քաղաքակրթությունը: Գործընթացը փոխշահավետ էր. գաղութները մետրոպոլիային բերեցին մեծ հարստություն, բարձրացրին նրա հեղինակությունը: ![]() Հին Հունաստանը կայսրություն էր: Անտարակույս, կայսրության ընդարձակումը, նոր շուկաների նվաճումը և ստրուկների գերեվարումը զուտ ռազմական մեթոդներով անհնար էր: Զուգընթաց անհրաժեշտ էր ունենալ դիվանագիտական, ռազմական և հետախուզական համապատասխան մեխանիզմներ: Միայն բազմաթիվ պոլիսների հետ Աթենքի բնականոն հարաբերությունների պահպանումն ու զարգացումը պահանջում էին գործող և ճկուն դիվանագիտական համակարգի ստեղծում: Դիվանագիտական «աջակցությունն» անհրաժեշտ էր նաև, որպեսզի հելլենական քաղաքակրթությունը դուրս գար մեկուսացումից, որտեղ նա հայտնվել էր XI–IX դարերում, ինչպես նաև վերականգներ կապերը Հին Արևելքի քաղաքակրթության հետ, որոնք խզվել էին հիշված ժամանակներում: Ներքին և արտաքին քաղաքականության այս հրամայականների ներքո Ակրոպոլիսի մատույցներում ծնունդ առավ հունական դիվանագիտությունը, զարգացավ և սկսեց ձևավորվել որպես գիտություն, որպես արվեստ: Մեր կողմից պարզապես երախտամոռություն կլիներ ուրանալ սրանից երկուսուկես հազար տարի առաջ սկսված այս գործընթացը: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
4577 reads | 02.09.2013
| |