ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ 18 ԴԻՎԱՆԱԳԵՏԻ
02.03.2015 \ 15:13 Reads: 1940
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել ԱԳՆ համակարգում աշխատող մի խումբ դիվանագետների:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ
17.01.2015 \ 11:55 Reads: 5230
Վատիկանից դուրս գալուց հետո, հայերից մեկն ասաց, որ մոտերքում մի շատ “աղվոր, և կարևորն աժան ճաշարան” գիտե և ցանկացողներին կոչ արեց հետևել իրեն: Մի քանի հունահայ բարեկամներիս հետ ես էլ միացա: Իմանալով, որ հայ դիվանագետ եմ, մեր փոքրիկ խմբի անդամների վերաբերմունքը համեստ անձիս նկատմամբ արմատապես փոխվեց: Հասանք ռեստորան, պատվիրեցինք կերակուրը, բերեցին, սակայն ոչ-ոք չէր սկսում ուտել:
ԴԻՎԱՆԱԳԵՏ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԲԱՂՎԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅՈՎ
19.11.2014 \ 00:12 Reads: 1723
Ստեղծվելիք Միջազգային ինտեգրացիայի նախարարությունը, ամենայն հավանականությամբ, պետք է զբաղվի Եվրասիական ինտեգրացիայով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը՝ ստեղծել Միջազգային ինտեգրացիայի նախարարություն:
ԵԹԵ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԷԼ ՉԼԻՆԵՐ, ԴԱՐՁՅԱԼ ՕԲԱՄԱՆ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՐ ՆՐԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
18.07.2014 \ 14:44 Reads: 1837
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հավատարմագրերը հանձնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե դա դիվանագիտության մեջ ընդունված արարողակարգ է. հավատարմագրերը հանձնում են երկրի նախագահին:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ․ «ԴԻՎԱՆԱԳԵՏԻ, ՍԱԿՐԱՎՈՐԻ ԵՎ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ» (ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄ)
21.06.2014 \ 01:06 Reads: 2165
«Հայեցակետ» հաղորդաշարի հյուրն է Հայ-Ռուս սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
12.06.2014 \ 00:22 Reads: 2070
Խորը ներքին համակարգային ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ապացուցեց, որ անկարող է դիմակայել նաև արտաքին մարտահրավերներին: Դրա մասին վկայեցին մեր արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած վճռորոշ զարգացումները կապված ԵՄ-ի հետ շուրջ չորս տարի ամբողջությամբ բանակցված Ասոցացման համաձայնագրի անսպասելի կասեցման և ...
ՄԱՌԱԽՈՒՂԻ ՄԻՋՈՎ ՇԱՐԺՎՈՂԸ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՆԳ ԴԱՍԵՐԸ
22.05.2014 \ 01:15 Reads: 2979
Հարավսլավացի գրող Իվո Անդրիչը, ով մոտ 20 տարի եղել է դիվանագիտական ծառայության մեջ, իր մի էսսեում, որ վերջերս է անգլերեն հրապարակվել, նկարագրելով դիվանագետին և դիվանագիտական ծառայությունը, գրում է․ «Ինձ թվում է՝ ցանկացած երկրի դիվանագիտական ծառայության մեջ ավելի մեծ թվով «ձախողված մարդիկ» կան, քան ցանկացած այլ մասնագիտության մեջ, մարդիկ, ովքեր մտել են սխալ դռնով, և չկա մեկը, ով նրանց կուղեկցի դուրս, և հենց իրենք՝ դիվանագետներն էլ չեն կարողանում գտնել ելքն ու դուրս գալ»։
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
28.03.2014 \ 01:26 Reads: 2660

Դիվանագիտության պատմությունը վկայում է, որ բոլոր փուլերում այն ձգտել է ամրապնդել, պաշտպանել, ընդլայնել պետությունների և ազգերի տիրապետությունը: Ընդսմին, այդ նպատակներին հասնելու միջոցները եղել են տարբեր` բացահայտ ուժ, սպառնալիք, հոգեբանական ճնշում, նուրբ դիվանագիտական բանակցություններ և այլն: Սակայն մեր օրերում առավել կարևոր տեղ է զբաղեցնում դիվանագիտությունը:

ՉԿԱ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ` ՉԿԱ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
16.11.2013 \ 01:04 Reads: 3273
Ջոն Քենեդիի դուստր Քերոլայն Քենեդիի` Ճապոնիայում դեսպան նշանակվելու կապակցությամբ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ մի քանի հարց է ուղղել «DIPLOMAT.AM»-ին, որոնց պատասխաններն ամփոփված են ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ վերոհիշյալ խորագիրը կրող հոդվածում:
ՀԱՅ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
26.10.2013 \ 02:36 Reads: 4484
Հավանաբար այդ ցանկությամբ է առաջնորդվել նաև «Հետք» կայքը, որը «Օրենքի խախտումներն ԱԳՆ-ում սովորական երևույթ են» վերտառությամբ հոդվածում, անդրադարձել է արտգործնախարարության աքիլեսյան գարշապարին` կադրային քաղաքականությանը:
ՌՈՒՍՆԵՐԸ, ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ՆԱՎԱԿՈՒՄ
06.09.2013 \ 14:44 Reads: 4321
(Մտորումներ «կա՛մ- կա՛մ» թե «և՛-և՛» դիլեմայի շուրջ)
ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ
23.08.2013 \ 23:18 Reads: 2297
Որպես կանոն, Պապը նրանց պարգևատրում է «Մեծ Խաչի» օրդենով, որը հաստատվել է 1847-ին: Այդ օրդենով պարգևատրվում են ինչպես կաթոլիկ դեսպանները, այդպես էլ ոչ կաթոլիկները:
ՄԵՍՐՈՊԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԸ՝ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ
25.05.2013 \ 23:09 Reads: 3778
Անցնող 20 տարում ՀՀ ԱԳՆ-ում և նրա արտասահմանյան ներկայացուցչություններում եղել են դիվանագետներ, որոնք լավ տիրապետել են անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, բայց գրեթե չեն իմացել կամ վատ են իմացել մայրենի լեզուն: Նրանց օգտակար գործողության գործակիցը եղել է «O»:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՍԽԱԼԸ ԲՈՒՄԵՐԱՆԳ Է
06.05.2013 \ 23:18 Reads: 1810
Դիվանագիտական լեզուն, ինչպես ամեն մի այլ մասնագիտական լեզու, ունի իր առանձնահատկությունները, նրբություններն ու գաղտնիքները: Այն չի կարելի շփոթել լրագրային ոճի հետ: Որոշ դիվանագետներ մոռանում են սա, որի հետևանքով ծնվում են թերթի առաջնորդող հիշեցնող հաշվետվություններ, զրույցի գրառումներ և այլ փաստաթղթեր:
ՊԻՆԳ-ՊՈՆԳՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
23.04.2013 \ 23:19 Reads: 3861
Այսպիսով, սկսվեց նոր ժամանակաշրջան ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև: Երկար ժամանակ ճանապարհներ էին փնտրվում, որ այդ երկու պետությունների միջև վերականգնվեն հարաբերությունները, սակայն դա արվեց նրանց մարզիկներին իրար կապող խաղի միջոցով, որի շնորհիվ տեղի ունեցան մեծ փոփոխություններ: Իսկ այս դիվանագիտական պատմությունը կնքվեց պինգ-պոնգյան դիվանագիտություն անունով:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
21.04.2013 \ 23:17 Reads: 4219
Դիվանագիտական ծառայությունն ի սկզբանե հիմնված է եղել «գրավոր խոսքի» վրա: Մասնագիտական գրականության մեջ եւ ուսումնական ձեռնարկներում ներկայացված են դիվանագիտական պաշտոնական գրագրության ձեւերը:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԻՇԵԼՅԵԻ և ՉԵՐՉԻԼԻ ԲԱՆԱՁԵՎՈՒՄՆԵՐԸ
12.02.2013 \ 23:19 Reads: 2390
Կանխարգելիչ դիվանագիտությունը շրջանառության մեջ է դրել Ուինստոն Չերչիլը, որն իր սովորության համաձայն այդ գաղափարը մատուցել է հումորով, ասելով որ դիվանագետի խնդիրը կայանում է նրանում, որ նա կառավարությանը հուշի, թե ինչ տեղի կունենա իրեն հյուրընկալած երկրում մի տարի, հինգ տարի, տաս տարի անց, ապա մի տարի, հինգ տարի, տաս տարի անց բացատրի, թե ինչու իր կանխատեսածը տեղի չունեցավ: Չերչիլը, մնում է Չերչիլ:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
06.02.2013 \ 23:20 Reads: 2401
Դիվանագիտությունը գիտություն է, դիվանագիտությունը արվեստ է, բազմապրոֆիլ եւ բազմաշերտ ֆենոմեն, որը մի մարդու` պետության ղեկավարի մենաշնորհն է: Նրա անմիջական ղեկավարության տակ է գործում արտաքին գործերի նախարարությունը: Առանձին դեպքերում գործադիր օրգաններին եւ կառավարության անդամներին ևս հանձնարարվում է միջազգային բնույթի կոնկրետ խնդիրների լուծումը: Դիվանագիտությունը սովորաբար փակ է մասսաների համար, հեռու նրանց տեսադաշտից:
ԻՆՉՈ՞Ւ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏ
28.01.2013 \ 23:20 Reads: 9474
Կասկածից դուրս է, որ դիվանագիտության օգնությամբ դեպի գեղեցիկ կյանք տանող ճանապարհը փշոտ է եւ դժվարանց: Եվ ոչ ոք, ո’չ դպրոցներում, ո’չ էլ բուհերում չի խոսում այդ մասին: Իսկ մատաղ սերնդի ողջ ինֆորմացիան գալիս է ֆիլմերից, պատկերազարդ ամսագրերից, բեստսելլերներից, որոնցում դիվանագիտությունը ներկայացված է որպես ռաուտների եւ ցնցող ընդունելությունների անվերջանալի շարան, շքեղ վիլլաներ, վերջին մակնիշի մեքենաներ, մի խոսքով՝ տոն, որը միշտ քեզ հետ է: Սակայն երիտասարդները պետք է տեղեկացվեն, որ այսօրվա հայ դիվանագետի համար նման շիկ և շքեղ կյանքը, դեռեւս պատրանք է: Չէի ցանկանա նրանց հուսախաբ անել, բայց համեմատության համար ասեմ, որ Բեյրութում ՀՀ դեսպանի իմ աշխատավարձը կազմում էր ամսական 1800 ամերիկյան դոլար...
« 1 2
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com