ԵԹԵ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԷԼ ՉԼԻՆԵՐ, ԴԱՐՁՅԱԼ ՕԲԱՄԱՆ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՐ ՆՐԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
![]() «Ես վարչապետ չեմ եղել, բայց երեք անգամ հավատարմագիր հանձնել եմ, և երեք անգամ էլ ինձ ընդունել է նախագահը: Սա զուտ արարողակարգային բան է, այնպես որ, եթե նա չլիներ էլ վարչապետ, դարձյալ Օբաման պետք է ընդուներ: Սա ընդունված կարգ է, այլ բան, որ շատ արագ եղավ այդ մեկնելու և հանձնելու հատվածը, այստեղ արդեն ինչ-որ դեր է խաղացել վարչապետ լինելու հանգամանքը: Ընդհանրապես նույնիսկ ամիսներ է դա տևում, ես ԱՄՆ-ն նկատի չունեմ, տարբեր երկրներում ամիսներ է տևում՝ մինչև հավատարմագիրն ընդունում են»,- ասաց նա: Նավասարդյանի խոսքով՝ մեկ այլ պրակտիկա էլ կա. ինչ-որ ժամանակահատվածում՝ երեք-չորս ամիս, մինչև կես տարի, հավաքվում են տարբեր երկրների դեսպանների հավատարմագրեր, միանգամից նախագահն ընդունում է, Ռուսաստանն էլ է այդկերպ վարվում: Դեսպանի խոսքով՝ այստեղ դեսպանի անձը նշանակություն ունի։ Երբ որևէ երկիր ուղարկվում է դեսպանի թեկնածություն, անմիջապես ուսումնասիրում են՝ ով է, ինչ է, սովորաբար քառասուն օր է ժամկետը, մինչ պատասխան տան, կարող է մինչև քառասուն օր ձգվել: Եթե այդ ժամանակահատվածում պատասխան չի լինում, հաշվում են, որ մերժված է, և ոչ մի պատճառաբանություն չի բերվում՝ ինչու չեն ընդունել կամ չեն տալիս ագրեման: ![]() Սակայն եթե նախկին վարչապետի նկատմամբ ինչ-որ պատժամիջոցներ կիրառված լինեին կամ մեղադրվեր զանցառության մեջ՝ կարելի էր մտածել, մինչդեռ եթե սա կատարվել է ԶԼՄ-ների մակարդակով, դրան ուշադրություն չդարձրին՝ ոչ այստեղ, ոչ այնտեղ: Նավասարդյանի խոսքով՝ դիվանագիտության մեջ չգրված մի օրենք կա, որ դիվանագիտական կորպուսն ընդհանրապես բոլոր երկրների դեսպանների նկատմամբ շատ ուշադիր է և շատ արագ արձագանքում է, թե դեսպանն ով է, որտեղից է, ինչ անցյալ ունի: Սա, Նավասարդյանի խոսքով, շատ նուրբ և հետաքրքիր երևույթ է, դեսպանի լավ և վատ կողմերը շատ արագ կերպով ի հայտ են գալիս, այդ լուրերը պտտվում են նույն դիվանագիտական կորպուսում, այսօր ոչ մեկի համար ոչ մի բան գաղտնիք չէ: Հայկանուշ Թորոսյան
1in.am | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ | |
1838 reads | 18.07.2014
| |