ՎԱՏԻԿԱՆԻ ՊԱՏԱՐԱԳԸ ԵՎ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎՐԱ
![]() Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դիվանագետ, ԵՐԵՎԱՆ ![]() Բնականաբար իր կողմից արտաբերված յուրաքանչյուր նախադասություն մանրազննին ուսումնասիրվում և վերլուծվում է հոգևոր այլ առաջնորդների, պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ականավոր գիտնականների, հասարակական գործիչների կողմից: Պատահական չէ, որ պատարագին զուգընթաց և դրանից անմիջապես հետո համաշխարհային առաջատար լրատավամիջոցների գլխագիր էջերում հայտնվեցին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ամենայն Հայոց Կաթողիկոսների գնահատականներն ու խոսքերը: Իսկապես հաջողվեց ու ստացվեց համաշխարհային մասշտաբով քաղաքակիրթ մարդկության ուշադրությունը կենտրոնացնել առ մեր արդարացի պահանջը: Դրան հետևեցին թուրքական և ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցների նյարդային ջղաձգումները: Նույնիսկ Թուրքիայի արտաքին գործոց նախարարության պաշտոնական հայտարարության մեջ թուրքերը չեն կարողացել թաքցնել իրենց տագնապները` ներկայացնելով, որ իբր Հռոմի Պապը հայերի պատմությունների ազդեցության տակ է: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի զլացել և հիստերիկ ճիչեր է արձակել` գրառում կատարելով Twitter-ի իր միկրոբլոգում` անամոթաբար «դատապարտելով» Հռոմի Պապի հայտարարությունը: ![]() Ըստ իս, սա իսկապես ավելին էր, քան իր մասնակցությունը 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողություններին, քանի որ կաթոլիկ եկեղեցու սրտում Հռոմի Պապը բարձրաձայնում էր հայերի դեմ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, և դա ի լուր համայն աշխարհի և ի գիտություն կաթոլիկ աշխարհի, որ Պապական իշխանությունը ոչ միայն ճանաչում ու դատապարտում է, այլ նաև այն մասն է դարձնում իր սրբազան պատարագի, որը, իհարկե, եկեղեցու հավատքային դոկտրինի բաղկացուցիչ մասն է կազմում, իսկ Սուրբ պատարագի վերջում մեր եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվում է Տիեզերական եկեղեցու վարդապետ: Հռոմի սրբազան քահանայապետը դատապարտեց և անարգանքի սյունին գամեց ջարդարարության կազմակերպիչներին և ներկայումս ժխտողական քաղաքականություն վարող թուրքական կառավարությանը: Սա իսկապես մեզ համար մեծագույն հաղթանակ էր, որը նոր թափ ու նոր լիցք կհաղորդի ճանաչման ու դատապարտման մեր արդարացի, պահանջատեր գործընթացին: | |
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100 | |
3953 reads | 15.05.2015
| |