ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ
![]() Նման դեպքերում պրոտոկոլային պրակտիկան հուշում է, որ առնվազն պաշտոնապես նշվի պատճառը։ Թեկուզ այն համոզիչ չլինի, այսուհանդերձ ինչ-որ պատճառ կհայատարարվի նման այցերի չեղարկման պարագայում։ Ուրեմն տարբերակ առաջինը հետաձգման ճիշտ պատճառն ասելն է. տարբերակ երկրորդը այլ պատճառով քողարկելն է չեղարկումը. իսկ տարբերակ երրորդը, որը միջպետական հարաբերությունների ամենախոր լարվածության մասին է խոսում, ընդհանրապես որեւե պատճառ չասելն է ու անտեսելը. պարզապես հետաձգել կամ ջնջել այցը։ Քաղաքական գործընթացների պրակտիկայի օրինաչափություններում պետք է նախատեսել նաեւ այցի թվականի վերականգնումը կամ հանկարծակի իրականացումը։ Սա քաղաքական տրամաբանություն է, եւ ինչ որ շարժիչ գործոն կարող է ի մի խմբել երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչներին։ ![]() Մի պահ թողնելով տարածաշրջանային այլ հանգուցային խնդիրները, միայն սիրիական կտրվածքով պարզ էր, որ հեշտ չէր լինելու առաջադրված հանդիպումը, որ հիմնականում պատերազմող կողմերի միջեւ բանակցային հանդիպման տեսք ուներ։ Այցի չկայացումը անուղղակիորեն հուշում է, որ թեկուզ ժամանակաւոր հրադադարի կամ բանակցությունների ժամը դեռեվս չի հասունացել։ ![]() Ինչ է պարզվում այսօր Անկարայի առաջ։ Ներքին առումով մինչ այս պահը Թուրքիայի գործող մեծամասնությանը չի հաջողվում է կազմել կոալիցիոն կառավարություն։ Քաղաքական ճգնաժամին առընթեր ահագնանում է ներքին կայունության տապալումը. խիստ սրվել է ապահովական իրավիճակը եւ թուրք-քրդական պատերազմի նորօրյա տարբերակը զգալի է դարձնում ինքն իրեն։ Եթե ոչ սրվել, այնուամենայնիւ նախկին չեն նաեւ Արեւմուտք-Անկարա հարաբերությունները եւ որեւե կերպ չի ստացվում Թեհրանի հետ նորմալ հարաբերություններ մշակելու Անկարայի փորձերը։ Իրանի և Թուրքիայի ամենամեծ Գյուրբուլուք-Բազարգան սահմանային անցակետը Իրանի կողմից միակողմանիորեն փակվել է։ Պատճառը իրանյան բեռնատար մեքենաների վրա իրականացված հարձակումներն են։ Այն տպաւորությունն է ստացվում, որ ապաշրջափակվող Թեհրանը միակողմանիորեն սկսել է շրջափակել Թուրքիային։ Սա կարող է համարվել «զրո խնդիրների» տապալման ամենացայտուն ցուցանիշներից։ Տարածաշրջանային հրդեհը թակել է Թուրքիայի սահմանադռները։ Ամենայն հաւանականությամբ, սիրիական սցենարի պատճենահանումը չէ, որին ականատես պիտի լինենք, այսուհանդերձ զինվորաքաղաքական ճգնաժամի դրսեւորումները վերածվել են երեւույթի։ Գուցե սրանք Իրանի արտգործնախարարի այցի չեղարկման չհայտարարված պատճառների մի մասն են: | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
1884 reads | 21.08.2015
| |