ՄԿՐՏԻՉ ԲՈՒԼԴՈՒԿՅԱՆ. ՀԱՅԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
![]() -Հայաստանի շատ փոքր շուկայում բացվեցին մեծ թվով բանկեր: Դա մեր երկրում բանկային գործի գրավչության մասի՞ն էր փաստում, թե՞ տնտեսության պարադոքսների վկայությունն է: Գլխավորաբար պարադոքսների վկայությունն է: Տնտեսական կամ դրամատնային համակարգ կազմվում է ժամանակի ընթացքում: Պետության տնտեսության բարգավաճման ընթացքի ու ֆինանսական հաստատությունների հեղաշրջման փուլերի միջեւ գոյություն ունի որոշ զուգահեռական : Սույն փուլերը բնականոն կերպով հետևում են կանոնավոր տնտեսական աճին շատ հաճախ, զանազան փուլեր ներգործում են միասին: Վերոհիշյալ հեղաշրջման ընթացքում՝ շուկայական ճնշումներ, օրինակի համար՝ «սպեկուլացիա» եւ փոխարժեքի տատանումներ, արտաքին աննպաստ ազդակներ (2008-ի միջազգային ելեւմտական ճգնաժամը) նրանց բացասական հետեւանքները, IT արհեստագիտության առաջադիմությունները, նոր օրենսդրություն՝ ներքին թե միջազգային ( OFAC, Patriot Act, FATF, FINCEN, FATCA) եւ գործելակերպի նոր չափորոշիչներ ծնունդ տվեցին լրացուցիչ նոր փուլերի: Այստեղ, հակիրճ ձեւով ներկայացնեմ վերջին 300 տարիների ընթացքում արեւմտյան տնտեսութեան մեջ ձևավորված այդ փուլերը: 1. Դրամական փուլ – Monetary Phase – սեղանավորները. 2. Դրամատնային փուլ – Banking Phase. 3. Մասնագիտացած փուլ - Specialized Institutions Phase. Դրամական եւ դրամագլուխի շուկաների փուլ – Money and Capital Market Phase. Ազգային եւ միջազգային ֆինանսական շուկաների համակարգում՝ օգտագործելով էլեկտրոնային հաղորդակցութեան հնարավորությունները: Նոր անկախության առաջին շրջանին, Կետրոնական Բանկի տկարության ու անգիտության հետեւանքով մոտավորապես վաթսունից ավելի ներդրողների դրամատան արտոնագիր տրվեց, կարծես դրամատնային նպարավաճառներ լինեին: Նրանց մեծ մասը հետագայում փակվեցին՝ մեծ վնաս հասցնելով ավանդատուներին: Այսօր բանկերի թիվը մոտ քսան է: Նրանցից ոմանք հաջող արդյունքներ կարձանագրեն: Չնայած իրականության մեջ քսանն էլ շատ է: 1991-ին հրավիրվեցի Հայաստանի այդ ժամանակաշրջանի բարձր ղեկավարության, պատասխանատուների նախաձեռնությամբ նշանակվեցի նորանկախ Հայաստանի Կետրոնական Բանկի կառավարիչ: Դժբախտաբար նշանակվելուց հետո սպասեցի, որ պաշտոնիս անցնեմ, պարտականությունս ստանձնեմ, սակայն արձագանք չեղավ: Ոչ ոք չկապվեց հետս: Ավաղ...: Այսօր տարբեր պիտի լիներ Հայաստանի բանկային համակարգն ու Կետրոնական Բանկի իրավիճակը...: - Երեք քայլ, որը կնպաստի մեր բանկային համակարգի բարելվմանը: ![]() Այս մեկը կազմավորվում է ժամանակի ընթացքում տնտեսական աճի տեմպով: Պարզաբանեմ՝ դրամագլուխը աճում է տոկոսի սակ անգամ (x ) ժամանակ: Նույնն է իրավիճակը տնտեսության դրամագլուխի կազմավորման ընթացքում: Բանկային համակարգը՝ այսինքն կենտրոնական դրամատուն առավել դրամատների ցանցն ու այլ առևտրային հաստատություններ ուղղությունը պետք է լինի ձեռնարկությունների, մեծ եւ փոքր, վարկեր տրամադրելը այն բոլոր տնտեսական ու առեւտրական Act-ին, հարցը գտավ իր լուծումը: Հայաստանի մեջ արդյոք չկա՞ Sherman : Եթե վարկերը լինեն ավելի նվազ, ձեռնարկատերերը ավելի վարկ վերցնելով իրենց ներդրումները կբազմապատկեն: Ուրեմն քայլերից մեկը պիտի լինի ցածր տոկոսադրույքը: Երկրորդ՝ բանկերի թվի կրճատում: Այս մեկը, թերեւս, միավորումով կամ միաձուլումով: Այս ձեւով, բանկերը կլինեն ավելի հզոր, ավելի մրցունակ եւ ավելի շահավոր: Այս մեկը պետք է լինի կենտրոնական դրամատան պարտականությունը: Պետական այս հաստատության գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի տնտեսության բարգավաճման խթանելը: Նույնքան եւ կարևոր է նրա կապը Համաշխարհային Դրամատան եւ Միջազգային արժույթի շուկայի հետ , նրանց միջոցով եւ այլ աղբյուրների ՝ ԵՎրասիական Տնտեսական Միությունը , Ռուսաստան, Չինաստան, Եվրոպա... երկար պայմանաժամով վարկեր պահանջել, հստակ, թափանցիկ ծրագրերի իրականացման նպատակով: Կարելի է ավանդներ ապահովել զանազան աղբյուրներից, համեմատաբար ավելի ցած տոկոսներով մեծ գումարներ ապահովել բարգավաճման ծրագիրների համար և միաժանակ տնտեսությունը բարելավելու նպատակով, անշուշտ միշտ կառչած մնալով տնտեսության զանազան ոլորտները համաչափության սկզբունքով բարելավելու մտքին: Վերջապես, ուրախ եմ ասելու, թե բանկային համակարգը բավական առաջ է համեմատաբար քսաներորդ դարի: Հատկապես 2005-ից, որովհետև Հայաստանի Կենտրոնական Դրամատունը ավելի դիրք ունի այսօր, քան նախկին անցումային շրջաններում: Սակայն տակավին շատ աշխատանք ունենք կատարելու , որ նաև ժամանակ է պահանջում. -Ես կարդացել եմ Ձեր աշխատություններից մեկը Հայ Սեղանավորները․ սեղանաւոր բառը շատ գործածական էր արեւմտահայ իրականության մեջ 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին քառորդին: Մեր այժմյան հասկացությամբ համազո՞ր է բանկիր կոչմանը: ![]() Միջին դարերում՝ վաճառականության զարգացած կենտրոներում , մանավանդ Իտալիայում 12-րդ դարից ի վեր, վաճառակաների ժողովասրահ ունեին, ուր յուրաքանչյուրը ուներ իրեն հատուկ աթոռն ու սեղանը ( Banco), որտեղ որոշակի ժամերի գալիս էին հաշվարկների: Երբ նրանցից մեկը թերանում էր իր հաշվարկներում, նրա սեղանը ( Banco) խորտակվում էր ( Banco rotto), որ Banqueroute` որն այսօր սնանկ բառի համարժեքն է: Եվ որ այսօրվա օրենքով որևէ առևտրային կառույց սնանկ է հայտարարվում այն վաճառականը, որ իր հաշիվը կամ պարտքը օրին չվճարեր կամ չի կարող վճարել: Այսպիսինն էին բանկային հին պատկերացումները։ -Շա՞տ էին հայ սեղանավորները: Ովքե՞ր էինք նրանք: Այո, շուրջ երկու հարյուր հոգի: Շատերը գործում էին Իտալիայից, Դրեզդենից, Վենետիկից , Ֆրանսիայից, Մոնակկոից, Կոստանդնապոլսից, Էրզրումից: Հայ սեղանավորների գլխավոր հաճախորդներն էին սուլթանները, մեծ վեզիրները, Բարձր Դրան փաշաները, օսմանյան կայսրության բարձր պաշտոնյաները անխտիր և Հայ վաճառականները: Հայ սեղանավորները Օսմանյան կայսրության մեջ միշտ եղել են գլխավորող, նրանք նաև արքունի ոսկերչապետերը եւ դրամահատության տեսուչներ են եղել սերունդե սերունդ: Կուզեմ այս առիթով հատկապես հիշատակել Տիվզեճյան ընտանիքի անգնահատելի ներդրումը: Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը | |
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ | |
2142 reads | 19.04.2017
| |