ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ Է, ԻՄ ՆԵՐԿԱՆ Է ԵՎ ԻՄ ԱՊԱԳԱՆ Է. ԵՐՎԱՆԴ ԴԱՎԱՐԻ
Իրանից Հայաստան եկած Երվանդ Դավարին մասնագիտությամբ ինժեներ է, սակայն այսօր աշխատում է բոլորովին այլ ոլորտում: Հայրենիքի մասին շատ էր լսել, բայց Հայաստան եկավ, երբ արդեն ընտանիք էր կազմել: Նա հասկացավ որ պետք է իր երեխայի համար ստեղծի հնարավորություն, որպեսզի նա կերտի իր լուսավոր ապագան սեփական հայրենիքում:Ո՞վ եք մասնագիտությամբ: -Ես մասնագիտությամբ ինժեներ-ճարտարագետ եմ, բայց ներկայումս զբաղվում եմ ավտոպահեստամասերի առք ու վաճառքով: Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը: -Հայաստանը ինձ համար ապահովություն է, իմ ներկան է և իմ ապագան: Իմ հայրենիքը, ուր միշտ պատվով կապրեմ։ Ինչպե՞ս կայացրեցիք վերադարձի որոշում: -Երբ ծնվեց իմ աղջիկը, ես հասկացա, որ չեմ ցանկանում, որպեսզի նա մեծանա իսլամական երկրում: Ես ուզում էի, որ նա օգտվի ժամանակակից կյանքի բոլոր հնարավորություններից և կերտի իր լուսավոր ապագան սեփական հայրենիքում: Ի՞նչ եք կարծում, հե՞շտ է կայանալ հայաստանյան բիզնես միջավայրում: -Կարծում եմ, որ դժվար չէ: Պարզապես ցանկություն է պետք կայանալու: Իսկ եթե խոսեմ շտկումներից, ապա լավ կլիներ, եթե հարկային համակարգը մի փոքր ավելի ճկուն լիներ, հատուկ խմբերի արտոնություններ տրվեր: Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը | |
| ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ | |
| 2449 reads | 04.04.2017
| |

Իրանից Հայաստան եկած Երվանդ Դավարին մասնագիտությամբ ինժեներ է, սակայն այսօր աշխատում է բոլորովին այլ ոլորտում: Հայրենիքի մասին շատ էր լսել, բայց Հայաստան եկավ, երբ արդեն ընտանիք էր կազմել: Նա հասկացավ որ պետք է իր երեխայի համար ստեղծի հնարավորություն, որպեսզի նա կերտի իր լուսավոր ապագան սեփական հայրենիքում:
Ի՞նչ եք կարծում, հե՞շտ է կայանալ հայաստանյան բիզնես միջավայրում: 

