ԱԼԻՆԻ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՓՈՒՆՋԸ
![]() “Aline's Bouquet of Sweets” Ալինի քաղցրավենիքի փունջը. այսպես նա անվանեց իր խոհարարական ձեռնարկը։ Տիկի՛ն Ալին, ինչպե՞ս որոշեցիք կիսվել աշխարհի հետ Ձեր խոհարարական գիտելիքներով։ -Aline's Bouquet of Sweets խոհարարական գիրքը իմ առաջին գիրքն էր, որն ունեցավ բավական շատ հաջողություն․ գրքի հրատարակման պատճառներից մեկն այն է, որ ես շատ եմ սիրում խոհանոց. այն իմ աշխատանքն է, մեր տանը համեղ հոտերի պակաս երբեք չի եղել, մայրս լավագույն օրինակն էր մեզ համար, հիշում եմ ընտանեկան կիրակիները, երբ հայրս էր խոհանոցում և մեզ համար պատրաստում էր սիրով։ Բոլորը գիտեն Ձեզ որպես հմուտ խոհարար, ի՞նչ կասեք հայկական խոհանոցի մասին: -Աշխարհի բոլոր ճաշերը իրենց հատուկ համերն ունեն, եթե ճշգրիտ բաղադրատոմսով և մաքուր են պատրաստված։ Ես, անշուշտ, նախընտրում եմ մերը հայկականը, այն մեզ համար շատ կարևոր մշակույթ է, որը պահպանելով՝ նպաստում ենք հայապահպանությանը։ Ուզում եմ ասել նաև լիբանանյան հարուստ խոհանոցի մասին, որի մասին խոսում է աշխարհը։ Ես համարում եմ կարևոր, որ բոլոր հայ տիկիները պետք է պատրաստեն հայկական ուտեստներ՝ ձեռքի տակ ունենալով նաև իմ գրքերը։ Ինքներդ սիրո՞վ եք պատրաստում և ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, ինչպե՞ս պատրաստել, որ համեղ ստացվի: -Ամենակարևորը` պիտի սիրես խոհանոցը: Ինձ համարը օրը սկսվում է խոհանոցից, սիրով եմ պատրաստում, տանը միշտ պիտի լինի ճաշի բույրը. այն ընտանիքին տալիս է ջերմության, հարստության և առատության զգացում։ Թող բոլոր տիկիներն իրենց ընտանիքները ջերմացնեն՝ իմ բաղադրատոմսերից օգտվելով։ ![]() -Ակտիվ աշխատում եմ իմ հերթական գրքի հրատարակման համար: Aline's cuisine գիրքը ներառելու է 180 բաղադրատոմս, որոնք բավական դժվարությամբ հավաքվեց․ գրքի դիզայնը, նկարները ամբողջությամբ ինքս եմ արել մեծ հաճույքով և համբերությամբ։ Իմ աշխատանքի և հաջողությունների համար ընտանիքս շատ բան է արել, նրանք ինձ քաջալերում էին, ամուսինս, տղաներս հպարտանում են իմ կատարած աշխատանքով: Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը | |
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ | |
2543 reads | 01.04.2017
| |