ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԻՄԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ ԻՐԵՆՑ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ ՀԱՅ, ՀՈՒՅՆ ԿԱՄ ԱՅԼ ԱԶԳԻՑ ԵՆ ... ՏԱԳՆԱ՞Պ
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ






Թուրքիայի կառավարությունը մի առցանց ծառայություն է ստեղծել, որի միջոցով քաղաքացիները կարող են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում տեղեկանալ, թե ովքեր են եղել իրենց նախնիները: Առաջին օրը դիմողների ահռելի թվաքանակի պատճառով ցանցը խափանվել է, սակայն որոշ ժամանակ անց կրկին շարունակել աշխատանքը:

Թուրքիայում տիրող մթնոլորտը և AKP կուսակցության սոցիալ-քաղաքական վիճակը քաջ գիտցողների համար այդ իրողությունը շատ բնական է: Միայն հեռվում գտնվող, ուստի քիչ տեղյակների համար կարող է լինել  զարմանալի: Ահա թե ինչու էին իբր քեմալիստ, իբր Աթաթյուրքիստ (սրանց միջև տարբերություններ կան), իբրև աշխարհական, հանրապետական, ազգայնական խմբակներն ատելությամբ լցված, այսպես ասած, կրակ թափում, այսինքն՝ վախենում նրանց իշխանության գալուց, և այդ վախն իրականացավ...

Թուրքական Etat Nation, այսինքն՝ Ազգային պետության ռեժիմը, հավաքականությունը ամուր պահող (իբրև թե) միասնականությունը, այսինքն՝ երկրի անբաժանելիությունը ապահովող ցեմենտը «թրքությունն» էր, սակայն այնպիսի մի «թրքություն», որը մերժում էր կրոնական եղբայրությունը՝ թաքնվելով աշխարհիկ սկզբունքների հետևում: Սակայն այն արդեն կրոնական հակում ունեցողների կամքին հակառակ էր և անընդունելի: Ահա թե ինչու էր ծնվում հայ և այլ փոքրամասնությունների հակասական դիրքորոշումը՝ հանդեպ երկու (քեմալական, նաև այլև կրոնական) գլխավոր խմբակների:

Հայ և այլ փոքրամասնությունների որոշ մասն իրենց ավելի մոտ էին զգում քեմալիստներին, քանի որ արևմտամետ էին (աշխարհիկ, եվրոպամետ, ոչ թե մոլեռանդ իսլամիստ, արթի): Սակայն թաքնված կամ ոչ, թուրք ազգայնական կեցվածքը խանգարում էր: Եվ ուրեմն ի՞նչ անել...

Վերջին ժամանակներս հայ և այլ փոքրամասնություններ սկսեցին ավելի հակվել դեպի կրոնականները, ավելի մոտ զգալ նրանց, քանի որ իբր իրենց ոչ ազգային կեցվածքը և փիլիսոփայությունն ու մանավանդ կրոնը կարևորելը եկեղեցասեր թրքահայությանը դուր էր գալիս և հոգնած՝ ազգայնական վերաբերմունքից, լռելյայն - չարձանագրված համաձայնություն էին կնքել նարնց հետ՝ ասելով. «դու իմ կրոնին մի միջամտիր, ես էլ քո կրոնին չեմ միջամտի»...

Վերջին ժամանակներս աշխուժացած ազգայնական, նույնիսկ քեմալիստասեր դրսևորումներին չպետք է խաբվել: Այս ամենի պատճառը միայն ու միայն 2019թ. սպասվելիք միանգամից երեք ընտրություններն են, ընտրարշավի մեկնարկը, քանի որ Էրդողանը ֆաթուլլահ Գյուլենի հետ իր կապերը խզելուց հետո իրեն աջակցողների պակասն ստիպված է լրացնել քեմալիստներով ու ազգայնականներով: Սակայն այդ ընթացքում չի մոռանում կամաց-կամաց իրականացնել իր թաքցրած բուն ծրագիրը՝ կատարելով տարաբնույթ քայլեր, որպեսզի մինչև օրս երկրում եղած բոլոր Քեմալիստական հասկացողությունները տապալվեն:

Ուրեմն, թրքահայությունը պիտի որոշի՝ քեամլիստակա՞ն, թե՞ կրոնական դրվածք է որդեգրում: Եթե այսպիսի հարցադրումը սխալ է, երկուսն էլ ոչ ուրեմն... Մնում է (իսկապե՞ս) «քրդամետների խմբակը» ... Արդյո՞ք... Համենայն դեպս, վերջին 96 ժամ է, ինչ Թուրքիայի կառավարության այն նոր առցանց ծառայությունը, որի շնորհիվ Թուրքիայի  քաղաքացիները կարող են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում տեղեկանալ, թե ովքեր են եղել իրենց նախնիները: Դիմողների ահռելի թվաքանակի պատճառով ցանցը խափանվել է, սակայն որոշ ժամանակ անց կրկին շարունակել աշխատանքը:

Ինտերնետային ցանցերում կարողանում ենք կարդալ այն մարդկանց ունեցած տաքնապային ապրումները, երբ իմանում են, թե իրենց նախնիները նույնիսկ հայ են... Իհարկե, նման տագնապները ավելի շատ ապրում են այն անհատները, որոնք ծանոթ էին հասարականության մեջ որպես թուրք ազգայնամոլ ...

Թուրքիայի Հանրապետության այն հիմնադիր կարգախոսը, որ ասում է «ԵՐԱՆԻ ՆՐԱՆ՝ «ԵՍ ԹՈՒՐՔ ԵՄ» ԱՍՈՂԻՆ», ուրեմն արդյո՞ք հարված է ստանում այս առցանց ծառայությունից:
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ
2124 reads | 23.02.2018
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com