«ԻՆՉՈ՞Ւ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ ՀԱՅԵՐԻՑ ՀԵՏՈ ՉԿՈՏՈՐԵՑ ՆԱԵՎ ՔՐԴԵՐԻՆ»․ ՀԱՐՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
![]() Նրա խոսքով, «Եվրոպան լավ կշռադատե՞լ է արդյոք այն հետևանքները, որոնք բռնակալ ու հալածախտով տառապող Էրդողանի հետ կնքած դաշինքից կարող են առաջանալ: Հարյուր տարի առաջ պատեհապաշտ երիտթուրքերի կառավարությունը նախընտրեց ազգային փոքրամասնություններին նվաստացնելու նույն տարբերակը, ինչ այսօր է անում: Այն ժամանակ հայերը զինված չէին, բայց աշխարհը լուռ էր հայերի ցեղասպանության նկատմամբ, այսօր էլ աշխարհը լուռ է՝ սարսափելով, որ Էրդողանը հանկարծ թույլ կտա 3մլն մարդու անցնել Հունաստան: Եթե Թուրքիայի ներքին բախումները շարունակվեն, այս անգամ էլ հարյուր հազարավոր քրդեր են բախելու Եվրոպայի դուռը»: Հայ պատգամավորը հարցազրույց տվել է ֆրանսիական Telerama պարբերականին՝ համոզմունք հայտնելով, որ Թուրքիայի ապագան լինելու է քաղաքացիական պատերազմների մեջ: Ի տարբերություն հայերի՝ քրդերն այսօր զինված ու կազմակերպված են, կարողանում են կռվել թուրքական զորքի դեմ: Միևնույն ժամանակ Կարո Պայլանը նշել է, որ խաղաղություն չեն ուզում ոչ Թուրքիայի իշխանությունը, ոչ էլ քրդերը, հետևաբար լայնածավալ պատերազմը անխուսափելի է լինելու: Այս համատեքստում Պայլանը շեշտել է մի քանի միլիոն հայերի գործոնը, որոնք Արևմտյան Հայաստանում են ապրում և ցեղասպանության ժամանակ ինչ-որ կերպ փրկված հայերի հետնորդներն են: ![]() «Ինչու՞ քրդական սապատը ձեր շալակն առաք, հարգելի իթթիհադականներ: Հայերին կոտորեցիք, հույներին վտարեցիք, արաբներին չճանաչեցիք, իսկ քրդերին ինչու՞ ձեր շալակն առաք: Ի՞նչ տեսակ սկզբունքներ են»: Էնգին Արչընը բնական է համարում հայերի ցեղասպանությունը, բայց նրա համար անհասկանալի է՝ ինչո՞ւ այն ժամանակ քրդերի ձեռքով հայերին կոտորելուց հետո նույնկերպ չվարվեցին քրդերի հետ, որպեսզի այսօր նույն քրդերը չդառնային գլխացավանք: | |
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
2406 reads | 21.03.2016
| |