ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԽԱՆԴԻ ՆՈՊԱ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-ՈՒՄ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայացքով ուղղվել էր դեպի Ադրբեջան՝ ճշտելու այդ երկրի առաջիկա քայլերը տարածաշրջանային խաղատախտակին: Սերգեյ Լավրովը, այսպես ասած, ջերմ զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ, խոսեց ռուսական մտահոգությունների ու ցանկությունների մասին, ստացավ երաշխիքներ, որ պաշոնական Բաքուն չի դավաճանի խոհանոցային պայմանավորվածությունները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանը համարժեք էր. «Շնորհակալ եմ Ռուսաստանի գործընկերային քայլի համար: Շնորհակալ եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խաղերի ժամանակ այցելեց Բաքու: Արդբեջանը տրամադրված է երկկողմ հարաբերությունների արդյունավետ ու հաջող զարգացմանը: Մենք նաև կողմ ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, և ռուսական խոսքը այստեղ լինի առանցքային»: ![]() Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, հայտնի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի համոզմամբ. «Ակնհայտ է, որ Թուրքիան չի վստահում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը: Թուրքիան մտավախություն ունի, որ Ադրբեջանը կարող է երկակի խաղ խաղալ և կարևոր պահին դավաճանել առաջին հերթին իրենց, հետո Եվրոպային ու Միացյալ Նահանգներին: Ադրբեջանը իրականում մեկ վայրկյան չի մտածի այդ մասին, եթե ռուսները ցանկանան Ադրբեջանի հավատարմության դիմաց տալ Լեռնային Ղարաբաղը»: ![]() Ֆիրուդին Սինիրլիօղլուն հավանաբար դա է երկու օր շարունակ բացատրել Ադրբեջանի նախագահին: | |
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
2108 reads | 19.09.2015
| |