ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԸՆԿԱԼՎԵՑ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() ![]() Չնայած Ուորլիքը նշում է, որ կան կարգավորման բազմաթիվ գործոններ, բայց Ադրբեջանին տարածք հանձնելը ամենակարևորն է: Ռուսական թերթին տված հարցազրույցում ամերիկացի համանախագահը խոսել է տարածքի դիմաց անվտանգության երաշխիքներ տալու մասին՝ շեշտելով խաղաղապահ զորքերի գործոնը: Թե ինչու պետք է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչ զինվորները ապահովեն արցախահայերի անվտանգությունը, երբ հայկական երկրորդ պետության անվտանգության միակ երաշխավորը հայկական բանակն է, Ջեյմս Ուորլիքը պատճառաբանել է փոխադարձ վստահության անհրաժեշտությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը, սակայն, իր տարածքի դիմաց վստահություն ձեռք բերելու կարիք չի զգում: ![]() ԼՂՀ-ն դեմ չէ, որ խաղաղապահ զորքեր տեղակայվեն, բայց դրան համաձայնություն տալու համար միջազգային կազմակերպություններին կոչ է անում զինվել համբերությամբ ու սպասել մինչև բանակցության ավարտ: «Խաղաղապահ ուժերը կարող են տեղակայվել միայն վերջնական փուլում, երբ որ բոլոր հարցերը կարգավորվեն: Երբ որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը, Արցախն էլ՝ Ադրբեջանի: Երբ սահմանները հստակեցվեն, խաղաղապահները կարող են տեղակայվել որպես սիմվոլիկ երևույթ»: Ստեփանակերտի մերժմանը Վաշինգտոնում չեն արձագանքել, Մոսկվան ու Փարիզը ընդհանրապես չեն խոսում Ադրբեջանին տարածք հանձնելու տարբերակի մասին, իսկ Բաքուն չի թաքցնում հուզմունքը. Եթե իրականություն դառնա նոր տեսակի զենք ձեռք բերելու հայ-ռուսական պայմանագիրը, և Հայաստանին մատակարարվեն, օրինակ, Իսկանդեր հրթիռային համալիրներ, ոչ միայն անիմաստ կդառնա ադրբեջանական սպառազինությունը, այլև Արցախի նկատմամբ որևէ նկրտում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փոփոխման ենթակա չի համարում իր փաստացի 11.500քկմ տարածքը: | |
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
2117 reads | 15.07.2015
| |