ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ
![]() Մոսկվայի պետական համալսարանի հատուկ հրավերքով Մոսկվա էին ժամանել հետազոտողներ՝ ներկայացնելու իրենց գիտական ուսումնասիրությունները: Այս հեղինակավոր գիտաժողովի «Նոր մետաքսի ճանապարհ» բաժնում բանախոսելու համար հրավիրվել էր ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊՆՊԱՀՀ) գիտնական-վերլուծաբան Մհեր Սահակյանը: Նա ներկա պրոֆեսորադասախոսական կազմին, հրավիրյալ հետազոտողներին ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության անվտանգային գործոնին, հանդես եկավ մի շարք առաջարկություններով, թե ինչպես Հայաստանը և Չինաստանը կարող են խորացնել համագործակցությունը անվտանգության բնագավառում ։ Հրավիրված բանախոսների թվում էին դոկտոր-պրոֆեսոր Լապիդուսը (Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական ինստիտուտի կենտրոնի ղեկավար), դոկտոր Դադաբաևան, դոկտոր Թուրաևան (Ռուսաստանի գիտությունների ակադեմիա) դոկտոր-պրոֆեսոր Վարդոմսկին (Ռուսաստանի գիտությունների ակադեմիա), տ․գ․թ․, պրոֆեսոր Դեյ Լիանը, (Լիաոնին համալսարան, Չինաստան), դոկտոր-պրոֆեսոր Գլինկինան (Ռուսաստանի գիտությունների ակադեմիա), դոկտոր-պրոֆեսոր Սուեսի Խուոն (Հյուսիսարևմտյան համալսարան, Չինաստան), տ․գ․թ․, պրոֆեսոր Շարապովը (Կառավարման պետական համալսարան), ք․գ․թ․, դոցենտ Դյակոնովան (Կառավարման պետական համալսարան), Էզեցայը (Հունգարիայի «Նորարարությունների և աշխարհաքաղաքական հետազոտությունների հիմնադրամ»), տ․գ․թ․, դոցենտ Դեյ Լիյանը (Լիաոնինի համալսարան) և այլք: ![]() Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը Ռուսաստանի Դաշնության լավագույն բուհն է։ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ը բացվեց 2016 թ. հունվարի 28-ին: Հայաստանում ՊԱՀՀ-ի հիմնման նախագիծը մշակվել է ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ, Հայաստանի առաջին Ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակման գիտական ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի կողմից՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում 2003-2004 թթ. իր ակադեմիական ստաժավորման ընթացքում: Տարածաշրջանում բնույթով եզակի հետազոտական համալսարանի նպատակն է Հայաստանի անվտանգային-պաշտպանական համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտական և կրթական գործունեության կամրջմամբ: Համալսարանի խնդիրների շարքում են տարածաշրջանային անվտանգության դինամիկայի, կիբեռանվտանգության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, ռազմավարական խաղերի, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով հետազոտությունների կատարումը: Դրանց հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվում են համապատասխան վերլուծություններ և առաջարկություններ, ինչը նպաստում է պետության ղեկավար կազմի քաղաքական-անվտանգային գիտելիքների ընդլայնման ապահովմանը: | |
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ | |
1550 reads | 26.04.2018
| |