ՄՇԱԿՈՒՅԹ. ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ. «ՊԱՊՆ ՈՒ ՏԱՏԸ»
![]() ![]() Նրանք փողոցն անցան բավականին անտարբեր` առանց նայելու, թե ինչ լույս է վառվում, ճանապարհը իրե±նցն է, թե± ոչ: Ո±վ էր նրանց սպասում, ո±ւր էին գնում. ո°չ շտապում էին, ո°չ էլ հապաղում: Եթե նրանց սարերում հանդիպեիր` կմտածեիր, որ քարանձավ են փնտրում` մեջը մտնելու և էլ դուրս չգալու: Բայց քաղաքում էին ու նման չէին նորեկների` քայլում էին նպատակասլաց, ասես նրանց ինչ-որ ձայն էր կանչում: Պապն ու տատն անցան նեղլիկ կամրջակով ու մտան զբոսայգի, որի կենտրոնում շքեղ շատրվան էր շառաչում` բարձրադիր, մեծ ու փոքր թասերից, ինչպես առատության եղջյուրներից, ջրի հաստ շիթերը թռչում էին վեր ու օդում մի պահ կանգ առնելով, ցած գահավիժում: Բայց դեպի գետը չէին հոսում, այլ մտնում էին խողովակների մեջ ու նորից դառնում շատրվանաշիթեր: Պապն ու տատն ընդհուպ մոտեցան շատրվանին և այդպես` իրար ձեռք բռնած, արձանացան: Նրանք անձայն զրուցում էին ջրերի հետ, ուշադրություն չդարձնելով, որ խենթ կաթիլները հասնում են իրենց, թրջում: Ծերունիները ջրերի հետ մտովի թռչում էին երկինք ու մի պահ կանգ առնելով, վերադառնում երկիր` կրկին վեր բարձրանալու պայմանով: Բայց ո°չ շատրվանի շիթերը, ո°չ էլ պապն ու տատը չէին նկատում, որ օդում արևի չարաճճի շողերը, իրենցից ծածուկ, կաթիլներ էին փախցնում և ուղարկում ամպերին: Գնալով կաթիլները շատանալու էին ու անձրևի կամ ձյան տեսքով իջնելու երկիր: Բայց իջնելու էին հատ-հատ, առանց իրար ձեռք բռնած: Ո±վ է տեսել, որ անձրևի շիթերը կամ ձյան փաթիլները զույգով լինեն: Այդ հետո` մայր հողի վրա են իրար միանում, բայց ավաղ, զույգը նախկինը չի լինում: Ասում են, նորոգված հները միշտ իրար են փնտրում` գտնում են ու չեն գտնում, թեև ջրի հիշողությունը սուր է: Գուցե... Պապն ու տատը շատրվանի մոտ արձանացել էին` իրար ձեռք պինդ բռնած: | |
ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ | |
2287 reads | 25.08.2015
| |