ԱՋԱԿՑԵՆՔ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԴՐՄԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() Թեկնածության առաջադրման իր նամակում խորհրդարանական Սգրոն բարձր է գնահատել Նորին Սրբությանը՝ «ընդգրկուն, բացահայտ և բարեփոխված հոգևոր իշխանության» կերտման համար: Նա Հռոմի պապին նկարագրել է որպես «բարություն ներշնչող ուժ» և «հույսի խորհրդանիշ…. Անցյալի չարագործությունների և հակամարտությունների հաշտեցման նրա ջանքերից մինչև նրա աշխատանքը՝ ուղղված խաղաղության ամրապնդմանը և տարաձայնությունների առիթ հանդիսացող խնդիրների շուրջ փոխըմբռնման ու հանդուրժողականության սերմանմանը, Ֆրանցիսկոս պապն արդեն իսկ հաստատվել է որպես համաշխարհային փոփոխության իսկական և կառուցողական ուժ»: Ասատրյանը հարցրեց ինձ, թե արդյոք կարող եմ որևէ ամերիկացի օրենսդիր գտնել, որը նույնպես կցանկանա Հռոմի պապին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ես անմիջապես կապ հաստատեցի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, ով ոչ միայն համաձայնեց առաջադրել Պապի թեկնածությունը, այլև դիմեց Ներկայացուցիչների պալատի մյուս անդամների աջակցությանը՝ շրջանառության մեջ դնելով Նոբելյան հանձնաժողովին ուղղված մի նամակ: ![]() Հաշվի առնելով Պապի կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատումը Վատիկանում ապրիլի սկզբին մատուցված պատարագի ժամանակ, կոնգրեսական Շիֆը բարձր գնահատեց. «նրա խիզախ դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության և անցյալի ու ներկայիս բոլոր ցեղասպանությունների դատապարտման գործում»: Նորին Սրբությունը նաև դատապարտել է «քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների հետապնդումը Սիրիայում և Իրաքում»: Կոնգրեսական Շիֆը Հռոմի պապին նաև բնութագրեց որպես « սփոփելու առաջատար պաշտպան» մեծ թվով փախստականների համար, որոնք ներկայումս հեղեղել են Եվրոպան: Պապը նույնիսկ հրավիրել է «սիրիացի մի փախստական ընտանիքի բնակվելու Վատիկանի իր նստավայրում»: Վերջապես, թեկնածության առաջադրման իր նամակում, կոնգրեսական Շիֆն ընդգծել է, որ «Հռոմի Ֆրանցիսկոս պապը նաև աշխատել է միջազգային հանրությանը դրդել իրենց վրա վերցնելու համաշխարհային հիմնախնդիրները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և մթնոլորտի վատթարացումը.... Ֆրանցիսկոս պապը հարց է բարձրացնում կրոնական առումով աշխարհում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ, ընդգծելով, որ մեր բոլորի պարտքն է հոգալ աշխարհի մասին և ապագա սերունդներին փոխանցել աղտոտումից զերծ մթնոլորտ»: Կոնգրեսական Շիֆի նամակը, համընկնելով Միացյալ Նահանգներ Պապի կատարած այցի և Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթ ունենալու հետ, մեծ ուշադրության արժանացավ նրա գործընկերների և լրատվամիջոցների կողմից: «Վաշինգտոն պոստ» թերթը «Արդյոք Հռոմի պապը պե՞տք է ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ» խորագրով իր ծավալուն հոդվածում նշել է, որ «Ֆրանցիսկոս պապի խաղաղության մրցանակը կլինի պատմական փաստ, քանի որ դեռևս ոչ մի Պապ չի արժանացել այդ պատվին»: Խաղաղության Նոբելյան մրցանակի համար թեկնածուի առաջադրումը համարվում է վավերական, եթե այն ներկայացվում է հետևյալ խմբավորումներից որևէ մեկին պատկանող անձի կողմից. Պետությունների խորհրդարանների և կառավարությունների անդամներ. Միջազգային դատարանների անդամներ. Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամներ. Համալսարանների ռեկտորներ. հասարակագիտության, պատմության, փիլիսոփայության, իրավունքի և աստվածաբանության պրոֆեսորներ. Խաղաղության խնդիրների հետազոտման և արտաքին քաղաքականության հարցերով ինստիտուտների տնօրեններ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ. Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած կազմակերպությունների խորհրդի անդամներ. Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի ներկա և նախկին անդամներ. Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախկին խորհրդականներ: ![]() Հռոմի Ֆրանցիսկոս պապը լիովին արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ թեև նա չափազանց համեստ է դրան ձգտելու կամ ընդունելու համար: Եթե նա շահի այդ մրցանակը, ամենայն հավանականությանբ, 1.5 միլիոն դոլար պարգևը կնվիրաբերի ամբողջ աշխարհի աղքատներին և կարիքավորներին: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ | |
1667 reads | 03.10.2015
| |