ԻԼԻՊ-ԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԹՈՒՐՔԵՐԸ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՑ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() Բրիտանական «Գարդիան» պարբերականը հայտնել է, որ մայիսին, երբ Միացյալ Նահանգների հատուկ ուժերը Արևելյան Սիրիայում շրջապատեցին և սպանեցին ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Սայաֆին, հարձակման ժամանակ առգրավված փաստաթղթերը բացահայտեցին Անկարայի սերտ համագործակցությունը ԻԼԻՊ-ի հետ: Հարյուրավոր հոդվածներ հրապարակվեցին ամբողջ աշխարհում՝ նկարագրելով ԻԼԻՊ-ին ցուցաբերած թուրքական աջակցության մանրամասները: Դանիել Փայփսը, «Վաշինգտոն թայմս»-ում հրապարակված «Թուրքիայի աջակցությունը ԻԼԻՊ-ին» իր հոդվածում տեղեկացնում է, որ «Թուրքերն ավելի շատ բաներ են տրամադրել, քան պարզապես սահմանի հատումը. նրանք ապահովել են ԻԼԻՊ-ի եկամուտի, մատակարարումների, վերապատրաստման և զենքի առյուծի բաժինը»: Փայփսը նաև բացահայտել է, որ ԻԼԻՊ-ի վիրավոր զինյալները բուժում են ստացել թուրքական հիվանդանոցներում, և Թուրքիան ԻԼԻՊ-ին վճարել է 800 միլիոն դոլար նավթի ապօրինի առաքման համար: ![]() Միտչել Պրոտերոն McClatchyDC.com կայքից, օգոստոսի 24-ին ապշեցուցիչ բացահայտումով տեղեկացրեց, որ թուրքական հետախուզությունը ահազանգել էր իսլամիստ ահաբեկիչներին, որ ամերիկյան վերապատրաստում ստացած մի խումբ զինյալներ պատրաստվում են Թուրքիայից անցնել Սիրիա: ԱՄՆ վերապատրաստման 500 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի 54 շրջանավարտներից շատերին ժամանելուն պես Ալ-Քաիդայի Նուսրա ճակատը անմիջապես կանգնեցրեց և առևանգեց... Անցյալ ամիս, երբ Թուրքիան վերջապես համաձայնեց միանալ ահաբեկչության դեմ պատերազմին և «թույլ տվեց» Միացյալ Նահանգներին Ինջիրլիքի ռազմակայանից հրթիռակոծել ԻԼԻՊ-ի թիրախները, ԱՄՆ պաշտոնյաների նախնական ցնծությունը վերածվեց սոսկումի, երբ նրանք հասկացան, որ թուրքական ռազմական առաջնահերթությունը Իրաքում և Սիրիայում քրդերին, այլ ոչ թե ԻԼԻՊ-ին հարվածելն էր: Թուրքիան, հարվածելով քուրդ գրոհայիններին, ըստ էության, օգնում էր ԻԼԻՊ-ին, քանի որ քրդերը ԱՄՆ-ի միակ վստահելի ռազմական գործընկերներն էին այդ տարածքում: Ցանկանալով խոչընդոտել անկախ Քուրդիստան ստեղծելու քրդերի վաղեմի երազանքը, քրդերի դեմ Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում լայնածավալ արյունալի հարձակումներ սանձազերծելով, Էրդողանը հույս ունի, որ նոյեմբերի 1-ին թուրք ընտրողները կօգնեն նրան վերականգնել իր կուսակցության՝ այս տարվա հունիսի ընտրություններում կորցրած խորհրդարանական մեծամասնությունը: Ի դժբախտություն Էրդողանի՝ քրդերի դեմ հարձակումները բացասական արձագանք գտան շատ թուրք քաղաքացիների շրջանում, որոնք կորցրել էին բանակում ծառայող իրենց սիրելիներին՝ պարզապես Նախագահի քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար... ![]() Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները պարտավոր են հնարավոր ամեն ինչ անել կանգնեցնելու իրենց իսկ ստեղծած հրեշին, մինչ նա կոչնչացնի ամեն ինչ իր ճանապարհին: Էրդողանը լուրջ սպառնալիք է իր սեփական քաղաքացիների՝ թուրքերի, քրդերի և այլոց համար, ինչպես նաև ապակայունացնող ուժ է ամբողջ տարածաշրջանի համար: Արևելյան Թուրքիայում քուրդ բնակչության վրա վայրագ հարձակումները լավագույն փաստն են, թե ինչու քրդերն արժանի են անկախ պետականության և չեն կարող այլևս հանդուրժել թուրքական դաժան վարչակարգը... Օբամայի վարչակազմը պետք է հետևի Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան և 2005-2009 թվականներին պաշտպանության փոխնախարար Էրիկ Էդելմանի իմաստուն խորհրդին: «Նյու Յորք թայմս» թերթում օգոստոսի 27-ին հրապարակված իր հոդվածում Էդելմանը առաջարկում է, որ Միացյալ Նահանգները «սահմանափակի Թուրքիայի մասնակցությունը բարձր մակարդակի հանդիպումներում, կրճատի հետախուզական համագործակցությունը և մերժի ամերիկյան աջակցությունը Թուրքիային միջազգային ֆինանսական հաստատություններում»: Այս և շատ այլ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, մինչև նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: «Նյու Յորք թայմս»-ի խմբագրական խորհուրդը օգոստոսի 31-ի խմբագրականում Էրդողանի քաղաքական հնարքները բնութագրեց որպես փորձ՝ «փրկելու իր հավակնությունները՝ ավտորիտար կառավարումը և մեծապես ընդլայնված լիազորությունները շարունակելու համար»: Սիրիայում և Իրաքում ահաբեկչության հիմնախնդիրը սահմանափակելու, այդ երկրներում կայունությունը վերականգնելու և Թուրքիայի ներսում աճող արյունահեղությունը դադարեցնելու համար, թուրք ժողովուրդը չպետք է թույլատրի, որ Էրդողանի կուսակցությունը վերականգնի իր կորցրած խորհրդարանական մեծամասնությունը... Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ | |
2309 reads | 24.09.2015
| |