«ՄՈԼՈՏՈՎԻ ԿՈԿՏԵՅԼ» ԵՆ ՆԵՏԵԼ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ԳԼԵՆԴԵԼ - Օգոստոսի 10-ին անհայտ մի հանցագործ «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության շենքի վրա, այս մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթին հայտնեց լավատեղյակ մի անձ, որ չցանկացավ բացահայտել իր անունը:Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որը ժամը 00.03-ին մի մեքենա է կանգ առել հյուպատոսության շենքի մոտ: Ուղևորը դուրս է եկել մեքենայից և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը: Երբ Գլենդելի ոստիկանությունը հասավ հյուպատոսություն, հարձակվողներն արդեն փախել էին հանցագործության վայրից: Թե Գլենդելի ոստիկանությունը, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտի անվտանգության ծառայությունը ակտիվորեն հետաքննում են հրկիզման փորձը: Առաջին անգամ է, որ հայկական դիվանագիտական մի շենք հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգներում, և հավանաբար՝ ամբողջ աշխարհում: Գլենդելի ոստիկանության մամուլի խոսնակը «Կալիֆորնիա կուրիեր»-ին ասաց, որ չի կարող որևէ մեկնաբանություն անել, քանի որ միջադեպի շուրջ հետաքննությունը շարունակվում է: | |
| ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ | |
| 1521 reads | 19.09.2015
| |





