ԹՈՒՐՔԻԱՆ ՎՃԱՐՈՒՄ Է ԿՀՎ ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ԵՎ ԻՊ-Ի ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() «Ուոլ սթրիթ ջըրնալ» (Wall Street Journal) թերթը օգոստոսի 12-ին տեղեկացրեց, որ ամերիկացի բարձրաստիճան մի զինվորական մեղադրել է Թուրքիային ամերիկյան կառավարությանը խաբելու մեջ՝ թույլ տալով Ինջիրլիքի ավիաբազայի օգտագործումը ԻՊ-ի վրա հարձակվելու համար որպես ծածկ նախագահ Էրդողանի կողմից պատերազմ հռչակելու քուրդ զինյալների (ՔԲԿ) դեմ Հյուսիսային Իրաքում: Մինչև օրս Թուրքիան իրականացրել է 300 օդային հարձակում ՔԲԿ-ի, և միայն երեքը՝ ԻՊ-ի դեմ... Էրդողանի նպատակն է քրդերին պատժելու միջոցով շահել թուրք ընտրողների համակրանքը հաջորդ խորհրդարանական ընտրություններում, որը հնարավորություն կտա նրա կուսակցությանը բացարձակ մեծամասնություն ստանալ և ավտորիտար նախագահական կրոնապետություն հաստատել: ![]() ![]() Հատկանշական է, որ համաձայն «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի, Արդարադատության դեպարտամենտին Գոսի ներկայացրած զեկույցում նա խուսափել է պատասխանել թուրքական կառավարության կողմից իր վարձատրության վերաբերյալ հարցին: Նա պարզապես գրել է. «Աշխատավարձը հիմնված չէ միայն օտարերկրյա հաճախորդին [Թուրքիա] մատուցվող ծառայությունների վրա»... 2015 թ. ապրիլի 23-ին ներկայացրած իր զեկույցում Գոսը հետևյալ կերպ է նկարագրում իր ծառայությունները Թուրքիային. 1) Ապահովել խորհրդատվություն թուրք-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման կապակցությամբ մի շարք առանցքային ոլորտներում, որոնք քննարկման առարկա են Կոնգրեսում, ներառյալ առևտուր, էներգետիկ անվտանգություն, հակաահաբեկչական ջանքեր և ջանքեր տարածաշրջանային կայունություն ապահովելու համար Մերձավոր Արևելքում և Եվրոպայում: 2) Իրազեկել Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ վարչակազմին Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերի մասին: 3) Տեղեկացնել Թուրքիային Կոնգրեսի կամ գործադիր իշխանության ցանկացած որոշման մասին, որ վերաբերում է Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերին: 4) Պատրաստել իրադարձությունների վերլուծություն՝ Կոնգրեսում և գործադիր իշխանությունում Թուրքիային հուզող հարցերի մասին: Հատկանշական է, որ Գոսի գործատերը՝ «Դիկշտայն Շապիրոն», խաբել է Արդարադատությանը նախարարությանը՝ նրա ծառայության մեկնարկից երկու օր, և Հայոց ցեղասպանության հարյուրամյակից երեք օր առաջ զեկուցելով, որ ԿՀՎ նախկին տնօրենն իր լոբբիստական ընկերության անունից արդեն հանդիպել է Կոնգրեսի ինը անդամների հետ՝ քննարկելու «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները»: Ամենայն հավանականությամբ, որպես լոբբիստ Պորտեր Գոսի վարձումը Թուրքիայի համար, պարգևատրում էր թուրքական հարցերում նրա հավատարիմ աջակցության՝ 1989-2004 թվականներին Ֆլորիդայից հանրապետական կոնգրեսական եղած ժամանակ: 2000 թ. հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ կոնգրեսական Գոսը, այն ժամանակ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, դեմ արտահայտվեց բանաձևի ընդունմանը, որպես արդարացում օգտագործելով այն, որ դա կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այնուամենայնիվ, ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունվեց 24 կողմ, 11 դեմ ձայներով: Շատ ամոթալի է, որ Կոնգրեսի նախկին անդամները իրենց վաճառում են որևէ մեկին, ով պատրաստ է նրանց փող տալ: Սակայն, ԿՀՎ-ի տնօրե՞նը... Սա ոչ միայն անբարոյականություն է, այլև լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը: Ամերիկյան կառավարությունը չպետք է թույլ տա իր բարձրագույն լրտեսի վաճառքը ամենաբարձր գին առաջարկողին... Ի՞նչ կլինի, եթե հանկարծ Հյուսիսային Կորեան ավելի բարձր գին առաջարկի նրան: Մի՞թե Գոսը կնետվի լոբբինգ անելու թշնամի պետության օգտին՝ պարզապես մի քանի դոլար ավելի վաստակելու համար: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ | |
1855 reads | 19.08.2015
| |