ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԵՏՔ Է ՄՏԱՀՈԳՎԵՆՔ ԷՐԴՈՂԱՆԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() Օրինակ՝ անցյալ տարի Ստամբուլ այցելած մի խումբ լատինամերիկյան մահմեդականների Էրդողանը ասաց, որ մահմեդական ճանապարհորդներն են հայտնաբերել Ամերիկան Քրիստափոր Կոլումբոսից ավելի քան 300 տարի առաջ: «Պնդում են, որ Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկա մայրցամաքը 1492 թվականին: Իրականում, մահմեդական նավաստիները հասան ամերիկյան մայրցամաք Կոլումբոսից 314 տարի առաջ՝ 1178 թվականին.... Իր հուշագրություններում Քրիստափոր Կոլումբոսը նշում է Կուբայի ափամերձ բլրի վրա մզկիթի առկայության մասին: Այդ բլրի վրա մզկիթն այսօր շատ տեղին կլիներ»: Երբ մարդիկ ամբողջ աշխարհում ծաղրուծանակի ենթարկեցին Նախագահի անհիմն պնդումը, թուրք լրագրող Օրեյ Էգինը պարզաբանեց, որ Էրդողանը լրիվ խեղաթյուրել է այն, ինչ Կոլումբոսը գրել էր իր հուշերում՝ Կուբայում սարի գագաթը համեմատելով «մի գեղեցիկ մզկիթի» հետ: Թուրքիայի ղեկավարը սխալմամբ եզրակացրել է, որ Կոլումբոսը տեսել էր մահմեդական նավաստիների կառուցած մզկիթը... ![]() Թուրքիայի ղեկավարին վերագրվող նման տարօրինակ հայտարարությունները շարունակում են հայտնվել համացանցում: Հաշվի առնելով Էրդողանի հիմար պատմություններ հորինելու սովորությունը, շատ մարդիկ հակված են հավատալու այն ամենին, ինչ կարդում են նրա մասին. Ահա մի թարմ օրինակ՝ «Օսմանցիներն առաջինն են հասել Լուսին, ասում է Թուրքիայի նախագահը», գրում է Բարբարա Ջոնսոնը «Վորլդ նյուզ դեյլի ռիփորթ» թերթում (World News Daily Report): Նա մեջբերել է Էրդողանի խոսքերը. «Ասում են, թե Նիլ Արմսթրոնգն առաջին մարդն էր, որ 1969 թվականին ոտք դրեց Լուսնի վրա: Իրականում, մահմեդական տիեզերական ճանապարհորդներն են հասել այնտեղ դրանից 334 տարի առաջ՝ 1635 թվականին: Բոլորը գիտեն հայտնի օդաչու Լագարի Հասան Չելեբիի՝ «օսմանյան տիեզերագնացի» մասին, ով առաջին հաջող հրթիռային թռիչքը կատարեց 1633 թվականին: Միգուցե դուք չգիտեք, որ երկու տարի անց նա փորձեց հասնել Լուսին, որը հնարավոր է բարեհաջող ավարտ ունեցավ»: ![]() Լրագրող Ջոնսոնը շարունակեց իր տարօրինակ պատմությունը. «Նախագահ Էրդողանի զարմանալի հայտարարությունը որոշ շշնջոց և քմծիծաղ առաջացրեց դահլիճում, և նման արձագանքը զայրացրեց թուրք քաղաքական գործչին: Նա խստորեն քննադատեց թերահավատներին իրեն ծաղրելու համար՝ հավելելով, որ շուտով իր խոսքերը հաստատող ապացույցներ կներկայացնի. «Ինչո՞ւ չեք հավատում: Որովհետև երբեք չեք հավատացել, որ որևէ մահմեդական ունակ է նման բան անել.... Հնարավոր է, որ ՆԱՍԱ-ն ոչնչացրել է օսմանյան հաջողության բոլոր իրեղեն ապացույցները «Ապոլոն-11» առաքելության ժամանակ, բայց մենք կփորձենք որևէ թաքցված վկայություն գտնել»: Իհարկե, Ջոնսոնի գրածը ճիշտ չէր: Էրդողանը երբեք այդ խոսքերը չի արտասանել: Սակայն, հետաքրքիր է, որ շատ թուրքեր հավատացին այս կեղծ պատմությանը և հետևյալ մեկնաբանությունները տեղադրեցին՝ արձագանքելով Ջոնսոնի հոդվածին. - Ալի Էմրե Դեմիր. «Ցավոք, նա մեր Նախագահն է»: - Բերքայ. «Սարսափելի է, երբ դու ապրում ես այդ երկրում և ականատես լինում այդ մարդու արածներին ու տեսնում, թե նա ինչքան շատ աջակիցներ ունի: Խայտառակություն է»: - Դենիզ. «Խեղճ թուրք աշխարհիկ ժողովուրդ... Այս Թայիփը Թուրքիայի ամոթն է»: - Հուսեյն. «Դուք չեք կարող պատկերացնել, թե մենք ինչքան ենք տառապում: Նա դաժան բռնապետ է.... Նա ամբողջովին անարգանք է մեզ համար»: ![]() Միջազգային հանրությունը պետք է ավելի շատ մտահոգվի Էրդողանի սարսափելի գործողություններով, այլ ոչ թե նրա զառանցանքներով... Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ | |
1978 reads | 22.07.2015
| |