ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ
Ամերիկացի-հրեա հանրահայտ պրոդյուսեր Վալթ Դիզնին հաստատապես չէր էլ պատկերացնի, որ իր «Lady and Tramp» մուլտֆիլմը տասնամյակներ անց կարող է իրական կերպարանք ստանալ, այն էլ ԱՄՆ նախագահական ընտրությունների մակարդակով, երբ Դեմոկրատ «Lady»-ն (Հիլարի Քլինթոն) դեմ-հանդիման է կանգնել Հանրապետական Tramp-ին:
Եվ այսպես՝ ամիսներ ի վեր ԱՄՆ-ի ընտրազանգվածների առօրյայում հիշյալ երկու կերպարներն են՝ նախագահական բարձր աթոռին թիկնելու մրցակից-հավակնորդի դերում:
Թե ով կհաղթի 2016-ի նոյեմբերի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, ցույց կտա ժամանակը (կամ թերեւս հրեական ազդեցիկ լոբբին...), սակայն մի բան հստակ է` ամերիկացիների եւ հատկապես այդ երկրի ընտրազանգվածի համար առաջնակարգը` դա նորույթն ու աննախադեպությունն է կամ՝ նույն իրենց փայփայած «change»-ը: Իսկ ամենամեծ «change»-ը ոչ այլ ինչ է, եթե ոչ ԱՄՆ նախագահի աթոռին կին կերպարի հայտնությունը: Ճիշտ այնպես, ինչպես 2008-ի ընտրություններում պատահած՝ աննախադեպը, նորույթն ու գլխավոր «change»-ը՝ սեւամորթ նախագահի ընտրությունը..., (թեև Թրամփը եւս իր ծայրահեղ արտառոցությամբ վաստակել է «նորույթ»-ի համբավը):
....1960-70-ականների Դիզնիի մուլտֆիլմում, ի վերջո փողոցային շները (սրանց կերպարը ներկայացնում էր Trump-ը) դաշինք են կապում ընտանի շների (Lady-ի կերպարով) հետ ու այդկերպ՝ մարդ էակներին զարմանք ու հիացմունք պատճառում...
21-րդ դարի իրական «Lady»-ին ու «Trump»-ը, թեպետ ամեն ինչում զարմանք են հարուցում, բայցեւայնպես՝ հիացմունքի առարկա երբեւե լինել չեն կարող...
Դա են վկայում նույնինքն, սպիտակ տան առջեւ նկարվող ամերիկացի մի խումբ երիտասարդներ, որոնք Քլինթոն-Թրամփ բանավիճումը (Debate) նմանեցնում էին կատակերգության...