«ԲԱՐԵԿԱՐԳՉԱԿԱՆ 6-ՐԴ ՄԵՋԼԻՍԸ» ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
![]() Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ «....Կրոնական փոքրամասնությունների արտագաղթի պատճառներից են խտրականություն առաջացնող օրենքները, որոնք անհուսություն եւ աշխատանքային ու հասարակական բնագավառներում անապահովության զգացում են առաջացնում կրոնական փոքրամասնությունների մոտ...»: ![]() Ահավասիկ, «6-րդ մեջլիս»-ում (2000-2004), որը հայտնի է որպես «Բարեկարգչականների խորհրդարան», իրանահայությունն օժտված էր նույնպես Սպահանի եւ հարաւ. շրջանի պատգամավորով, ի դեմս Ժորժիկ Աբրահամյանի: Երկրի ներքաղաքական, այսպես ասած՝ ժամանակի վարակիչ ու թեժ խմորումները, պայմանավորված՝ «Բարեկարգչական-պահպանողական» մրցակցություններով, երբեւէ չգայթակղեցին հայ պատգամավորներին, որոնք էլ գիտակից իրենց առաքելության, մշտապես դրսեւորեցին սկզբունքայնություն, եւ հավասարակշռված կեցվածք՝ հանուն Իրանի ու հինավուրց իրանահայության շահերի, հեռու միջխմաբկցային ամբոխավարական էժանագին աճպարարություններից: Եւ այսպես, իրանահայությունն ներկայացնող ու նրա իրավունքներն ու շահերը հետապնդող մեր զույգ պատգամավորների քառամյա եւ որ կարեւոր է, համատեղ ջանքերի շնորհյու ապահովվեցին-հաստատվեցին հետևյալ իրավունքներն ու դրանց համապատասխան օրինագծերը, որոնք դրոշմվեցին օրենսդրական ատյանի վավերագրերում: Ահա, մի քանիսը այդ իրավական ձեռքբերումներից.- ![]() -Պետական տարեկան բյուջեից հատկացում կրոն. փոքրամասնություններին, -Պետական հաստատություններում (ի մասնավորի ուսումնադաստիարակչական) կրոն. փոքրամասնությունների աշխատանքի արտոնություն: Իսկ հատկապես որպես քաղաքական ձեռքբերում, եւ դարձյալ մեր պատգամավորների համատեղ (անկախ նրանից, թե որի նախաձեռնությունն է եղել) ջանքերի արդյունքում՝ առաջին անգամը լինելով իրանական պառլամենտին է ներկայացվել մի օրինագիծ, որով առաջարկվում էր Ապրիլի 24-ը ճանաչելու որպես Հայոց Ցեղասպանության օր: Իսկ միայն այն երեւույթը, որ օրինագիծը ստորագրել են Իսլ. մեջլիսի 32 պատգամավորներ, կարելի է բնութագրել աննախադեպ: Մի ձեռքբերում, որի հենքի վրա թե հաջորդող պատգամավորները, եւ թե առհասարակ իրանահայության ազգային համընդհանուր պահանջատիրությունը նորանոր ձեռքբերումների ուղիներ հարթեցին: | |
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
2789 reads | 17.02.2016
| |