ԻՐԱՆԻ ԱՊԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ
![]() Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ Դեռևս մինչ Իսլամական հեղափոխությունը, Իրանում որպես լիարժեք ինստիտուտ կուսակցական համակարգ-մշակույթ ձևավորված չի եղել: Եղածներն էլ, լավագույն դեպքում եղել են անվանական ու գովազդել են լոկ թագավորական-իշխանական արքունիքին: Ի հակադրություն այս վերջինի, (եւ ոչ միայն), Իրանում տասնամյակներ շարունակ «ընդհատակյա» գործունեություն է ծավալել «Թուդէ» ![]() Հպանցիկ վերոգրյալ ակնարկը նետեցինք՝ փաստելու համար, որ առհասարակ իրանական հասարակայնության (հատկապես կրոնական) մոտ մշտապես առգոյ է եղել հոգեբանական բացասական այն նստվածքը, որով կուսակցություն ու կուսակցականություն հասկացությունները լավագույն դեպքում արժեւորվել ու գնահատվել են որպես Արեւմուտքից ներմուծված մշակույթ, որն էլ իբր կոչված է եղել խարխլելու երկրի ու ժողովրդի ուրույն ավանդույթները: ![]() Ահավասիկ, Իրանի անցյալ 36-ամյա պառլամենտական հոլովույթը նշանավորվում է ոչ ավել-ոչ պակաս քան ապակուսակցական միավորներով, անհատներով ու ներկայացուցչություններով ձեւավորված խորհրդարանական ընտրություններով: Անցյալ բոլոր 9-ը նստաշրջանների ընտրություններում ներգրավված են եղել լոկ խումբ-խմբակցություններ, հոսանքներ-թեւեր, դաշինք-համախմբումներ, որոնց խոշոր տոկոսը նույնիսկ խորհրդարան մուտք գործելուց հետո ենթարկվել են նորանոր կոտորակումների: ![]() Իրավիճակը քիչ-շատ նույնն է եւ պահպանողականների ճամբարում, որտեղ չափավորը մերթ վերածվել է արմատականի կամ ծայրայեղականի եւ մերթ վերածվել, ինչքան էլ զարմանալի, բարեկարգչականի: Եւ այսպես՝ ամիսներ ի վեր իրանական ներքաղաքական կյանքում, ու հատկապես «Մեջլիսի» մոտալուտ ընտրությունների շեմին, ակնբախ են դառնում այդ ճամբարային ու միջխմբակցային տարուբերումներն ու քաշքշուկները, որոնց արդյունքում էլ «օրինաչափորեն» ձեւավորվելու է համապատասխան ճամբարային ու ապակուսակցական հերթական պառլամենտը: | |
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
2441 reads | 10.02.2016
| |