1909-1934ԹԹ․ ԻՐԱՆԻ ՊԱՐԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՔԵՐՈՒՄ
![]() Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ մաս 2-րդ ![]() Ինչպես պատմաբանասեր Նորայր Մամյանն է վկայել, ամբողջ 9-ը նստաշրջան՝ 5-13-րդ (1925-1943) Ատրպատականի հայ պատգամավոր ընտրվել է ազգային վաստակավոր գործիչ Զօրա խան Սագինյանը, իսկ նույն այդ 9-ը շրջանում իբրև հարավային իրանահայության Մեջլիսի պատգամավոր եղել են իրանահայ հայտնի քաղաքական դեմքեր դոկտ. Ալեք Աղայանը՝ 5-րդ, Հովհաննես խան Մասեհյանը՝ 6-րդ, Հովսեփ Միրզայանը՝ 7-10-րդ և նշանավոր առևտրական Ջիբրայել Բուդաղյանը՝ 11-13-րդ նստաշրջաններում: Հատկանշելի է, որ Զօրա Սագինյանը եւ Ալեք Աղայանը մասնակից են եղել Մեջլիսի այն նիստին (1925 թ. հոկտ.), որը քվեարկել է գահընկեց անել ղաջարական Ահմադ թագավորին եւ հրավիրել սահմանադիր ժողով, բարեփոխելու Սահմանադրության արքայական տոհմին վերաբերող հոդվածները: Մեկ այլ հոդվածով, Մեջլիսի 181-րդ նիստում նա առաջարկել է կրթական նախարարին՝ նկատի առնել, որ փոքրամասնությունների ազգային դպրոցները անհրաժեշտ են մանուկ սերնդի մայրենի լեզվի ուսուցման համար, որ պետական դպրոցների հիմնումը արգելք չպիտի լինի այդ ազգային դպրոցներում մայրենի լեզվի եւ կրոնի ուսուցմանը եւ որ այդ իրավունքը պիտի վերապահել նրանց: | |
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
2291 reads | 06.02.2016
| |