ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐԶ ՈՒ ԱՆԿԵՂԾ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՉՔԵՐՈՎ
![]() Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ ![]() Որպես լրատվամիջոց ու օրաթերթ՝ Թեհրանի «Ալիք»-ը բազմաթիվ պահեր ու առիթներ է ունեցել հաղորդելու Բեգլարյանի լրատվական-մեկնաբանական, թղթակցային-ասուլիսային, հարցազրույցների եւ դասախոսական ելոյթները: Եվ խոստովանենք, որ տպավորությունը, մեր, որպես մամուլի, եղել է միանշանակ դրական՝ բանիմացության և միևնույն ժամանակ ազնվության, համեստության յուրօրինակ բաղադրիչների լիցքով: Վստահ ենք, որ նման նկարագրից ելնելով՝ մեր թանկագին հայորդին չէր ցանկանա «մամուլի այսպիսի կոմպլիմենտներ», բայցեւայնպես համոզված ենք, որ իրերը պետք է հենց իրենց անվամբ կոչել: 12-ամյա պառլամենտական բարձր ինստիտուտում կուտակած վիթխարի փորձառությունը, ինչ խոսք, ամուր պատվանդան է հանդիսանալու Ռոբերտ Բեգլարյանի համար, որպեսզի իր հանրօգուտ ու ազգանվեր ծառայություններն ու անմնացորդ ներդրումները բազմապատկելու հնարավորությունն ունենա, հօգուտ թե իր փայփայած հինավուրց իրանահայ համայնքի եւ թե ավելի ընդգրկուն՝ Հայաստան-Իրան բարեկամական փոխհարաբերություններին առավել դինամիկ ընթացք հաղորդելու համար: ![]() Թող հարգարժան Ռոբերտին այսպես ասած «հրաժեշտի խոսքեր» բնավ չբնութագրվեն այս սյունակի գրառումները: Բնութագիրը լոկ վարձքդ ի կատար մաղթանքն է ու ապագայի հաշվին նրա ու մեր համայնքի համար նորանոր նվաճումների անկեղծ փափագը, քանզի քաջ գիտակցում ենք, որ Ռոբերտ Բեգլարյանը վիթխարի փորձառությամբ, նոր ավյունով ու խրախուսիչ պաշարով ի զորու է կրկնապատկել-բազմապատկել իր ազնիվ, համեստ և որ կարևոր է, արգասաբեր ծառայութիւնը սեփական համայնքին ու ժողովրդին: | |
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
2926 reads | 01.02.2016
| |