ԴԱԷՇ-Ի ԿՆՔԱՀԱՅՐԸ՝ ՀԱԿԱԱՀԱԲԵԿԻ՞Չ...
![]() Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ ![]() Մոգերինին, որ ըստ իրեն, խոսում էր Եվրոպական բոլոր երկրների անունից, ԻԻՀ արտգործնախարար Զարիֆի հետ մամլո համատեղ ասուլիսում նաեւ ընդգծել է. «Պարսից ծոցին եւ աշխարհին ուղղված իմ պատգամն այն է, որ միջուկային համաձայնությունը կարող է նպաստել տարածաշրջանային անվտանգության բարելավմանը»: ![]() Համընդհանուր այս խորապատկերի ներքո, ահա, ներքաղաքական ճգնաժամ ապրող Թուրքիան, կրկին անգամ «հակաահաբեկչական» պատմուճան հագնելով, ու մինչ երէկ «Քրդական հարցը լուծած» պսակավորի դափնիներով հղփացած, այսօր հակա-ԴԱԷՇ իմիտացիաներ է բեմականացնում՝ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի կանաչ լույսն ու օրհնանքը չարաշահելով: Թուրքիայի եւ աւելի ճիշտ՝ հեղինակազուրկ «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցության նպատակը պարզ է ու մեկին՝ հակաքրդական նոր արշաւով՝ ա) սիրաշահել մրցակից ազգայնականների կուսակցութեանը՝ հաւանական կոալիցիա կառավարություն կազմելու համար, եւ բ) խորհրդարանական արտահերթ ընտրություններում թուլացնել քրդամէտ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության վարկանիշը, որի օգտին աննախադեպ քվեներն իսկ ձախողել էր Էրդողան-Դավութօղլու-ի կուսակցութեանը՝ միահեծան կառավարություն ձևավորելու համար: Իսկ հանուն սրանց՝ Թուրքիան ինչպես միշտ, արհամարհել ու արհամարհելու է երեկվա բարեկամի, հարեւան երկրի եւ ընդհուպ՝ ողջ տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունն ու բարձրաստիճան եվրոհանձնակատարի ընդգծած անվտանգությունը: Չէ՞ որ դա օկուպանտ «հանրապետության» (Թուրքիա) եւ ինչո՞ւ ոչ, բռնագրավող երկրի (Իսրայել) գոյատեւման երաշխիքն իսկ է... | |
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
1916 reads | 30.07.2015
| |